Տնտեսական

USD BUY - 360.00+0.00 USD SELL - 362.50+0.00
EUR BUY - 401.00+0.00 EUR SELL - 408.00+0.00
OIL:  BRENT - 109.73+2.68 WTI - 103.85+4.36
COMEX:  GOLD - 4139.00-0.91 SILVER - 56.97-0.09
COMEX:  PLATINUM - 1655.50-0.50
LME:  ALUMINIUM - 3001.50-1.23 COPPER - 14407.50-1.17
LME:  NICKEL - 15363.00-1.44 TIN - 50384.00-2.67
LME:  LEAD - 1889.00-0.68 ZINC - 3692.00-1.06
FOREX:  USD/JPY - 158.31+0.20 EUR/GBP - 1.1228+0.09
FOREX:  EUR/USD - 1.1228+0.09 GBP/USD - 1.3327+0.03
STOCKS RUS:  RTSI - 933.85+1.96
STOCKS US: DOW JONES - 51966.03-0.07 NASDAQ - 26430.89+1.11
STOCKS US: S&P 500 - 7690.73+0.41
STOCKS JAPAN:  NIKKEI - 64075.42-1.30 TOPIX - 4009.21-1.43
STOCKS CHINA:  HANG SENG - 23867.74-1.32 SSEC - 3735.37+0.12
STOCKS EUR:  FTSE100 - 10764.69-1.08 CAC40 - 7868.05-1.11
STOCKS EUR:  DAX - 25319.77-1.18
20/10/2026  CBA:  USD - 361.45+0.09 GBP - 482.17+0.3
20/10/2026  CBA:  EURO - 405.11-0.3
20/10/2026  CBA:  GOLD - 48201-469 SILVER - 669.83-0.59
ՖՐԱՆՍԻԱՅԻ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆԸ ԳՐԱՆՑԵԼ Է ԶՐՈՅԱԿԱՆ ԱՃ
29/09/2011 11:38
Կիսվել

ՖՐԱՆՍԻԱՅԻ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆԸ ԳՐԱՆՑԵԼ Է ԶՐՈՅԱԿԱՆ ԱՃ

Ընթացիկ տարվա երկրորդ եռամսյակի արդյունքներով Ֆրանսիայի տնտեսությունը գրանցել է զրոյական աճ: Նման տվյալներ հրապարակել է Ֆրանսիայի Ազգային վիճակագրական և տնտեսական հետազոտություն կենտրոնը: Վերլուծաբանների գնահատմամբ` վերջին ամիսների ընթացքում Ֆրանսիայի տնտեսության աճի տեմպերի նվազումը նախ և առաջ պայմանավորված է այս երկրում գործարար ակտիվության զգալի անկմամբ: Նշենք, որ 2011 թվականի առաջին եռամսյակի արդյունքներով ֆրանսիական տնտեսության աճի տեմպը կազմել էր 0.9%: Ըստ պաշտոնական կանխատեսումների` ընթացիկ տարվա արդյունքներով Ֆրանսիայի ՀՆԱ-ն կապահովի 1.75% աճ:

Հիշեցնենք, որ մի քանի օր առաջ Ֆրանսիայի կառավարությունը հրապարակել էր իր վերանայված  կանխատեսումները երկրի տնտեսության հետագա զարգացման վերաբերյալ: Իր նոր կանխատեսումներում Ֆրանսիայի կառավարությունը 2013-2015 թվականների համար ակնկալում է ՀՆԱ-ի տարեկան 2% աճ` մինչ այս կանխատեսված 2.5% ցուցանիշի փոխարեն: Միևնույն ժամանակ, 2012 թվականի համար Ֆրանսիայի կառավարությունը կանխատեսում է միջինը 1.75% աճ:

Նշենք, որ Ֆրանսիայի կառավարության կողմից կանխատեսումների վերանայումը պայմանավորված է վերջերս այս երկրում ընդունված բարեփոխումային ծրագրերով, որոնց շրջանակներում նախատեսվում է երկրի բյուջեի կրճատում` 12 մլրդ եվրոյիով: Հատկանաշական է, որ այս երկրի կառավարությունը ծրագրել է կրճատել բյուջեն` հարկային արտոնությունների վերացման և հարուստ քաղաքացիների «հարկային բեռի» բարձրացման ճանապարհով:

2011 թվականի արդյունքներով սպասվում է նաև, որ երկրի բյուջեի պակասուրդը կկազմի ՀՆԱ-ի 4.5%-ը:

20/10/2026
դրամ
Դոլար (USD)
361.45
+0.09
Եվրո (EUR)
405.11
-0.3
Ռուբլի (RUR)
4.3742
+0.0011
Լարի (GEL)
139.23
-0.01
48201
-469
Արծաթ
669.83
-0.59