
Բ. ԲԵՐՆԱՆԿԵ .«ԱՄՆ-Ն ՊԵՏՔ Է ՀԵՏԵՎԻ ԶԱՐԳԱՑՈՂ ԵՐԿՐՆԵՐԻ ՕՐԻՆԱԿԻՆ»
«ԱՄՆ-ն և այլ զարգացած երկրները պետք է հետևեն զարգացող երկրների օրինակին»,-նման կարծիք է արտահայտել ԱՄՆ Դաշնային պահուստային համակարգի նախագահ Բեն Բերնանկեն: Վերջինս նշել է, որ անհրաժեշտ է զարգացող մի շարք երկրների օրինակով աևռտուրը դարձնել առավել ազատ, կանոնակարգել բյուջետային քաղաքականությունը, իրականացել պետական ներդրումներ և աջակցել կրթության ու գիտության զարգացմանը: Բերնանկեն քննադատել է ԱՄՆ-ի և մի շարք այն երկրների այն քաղաքական գործիչներին, որոնք չեն կարողացել հասնել որոշ հիմնական խնդիրների լուծմանը:
ԱՄՆ Դաշնային պահուստային համակարգի ղեկավարն անդրադարձել է նաև ԱՄՆ-ում գրանցված գործազրկության բարձր մակարդակին` նշելով, որ վերջինս հանդիսանում է «ազգային ճգնաժամ»:
Հիշեցնենք, որ սեպտեմբերի 21-ին տեղի է ունեցել ԱՄՆ Դաշնային պահուստային համակարգի հերթական նիստը` նվիրած երկրում իրականացվող դրամավարկային քաղաքականության շրջանակներում նոր փաթեթի հաստատմանը: Նիստի արդյունքներով հաստատվել է «Թվիստ» ծրագիրը: