ԿԱՆԽԱՏԵՍՈՒՄ. 2011 ԹՎԱԿԱՆԻՆ ՉԻՆԱՍՏԱՆԻ ՀՆԱ-Ի ԱՃԸ ԿԿԱԶՄԻ 9%
2011 թվականի արդյունքներով Չինաստանի տնտեսության աճի տեմպը կկազմի 9%: Այսպիսին է Չինաստանի կառավարության պաշտոնական կանխատեսումը: Համաձայն Չինաստանի կառավարության սպասումների` ընթացիկ տարում Չինաստանի տնտեսության նման բարձր աճը կնպաստի համաշխարհային տնտեսության մակրոտնտեսական ցուցանիշների բարելավմանը և հնարավորություն կտա «խուսափել» ճգնաժամի երկրորդ ալիքից:
Նշենք, որ նախորդ տարվա արդյունքներով Չինաստանի ՀՆԱ-ն գրանցել էր 10,4% աճ: