Տնտեսական

USD BUY - 360.00+0.00 USD SELL - 361.00+0.00
EUR BUY - 400.00+0.00 EUR SELL - 403.50+0.50
OIL:  BRENT - 91.70-5.02 WTI - 85.91-4.15
COMEX:  GOLD - 4105.00+0.96 SILVER - 52.56+1.37
COMEX:  PLATINUM - 1577.60+2.02
LME:  ALUMINIUM - 3066.50+0.13 COPPER - 13896.50+0.93
LME:  NICKEL - 16225.00-0.78 TIN - 46439.00-0.06
LME:  LEAD - 1886.00+0.03 ZINC - 3731.00+0.54
FOREX:  USD/JPY - 157.96-0.19 EUR/GBP - 1.1221+0.55
FOREX:  EUR/USD - 1.1221+0.55 GBP/USD - 1.3445+0.46
STOCKS RUS:  RTSI - 939.40-1.10
STOCKS US: DOW JONES - 52389.75+2.15 NASDAQ - 25253.14+2.74
STOCKS US: S&P 500 - 7549.94+2.35
STOCKS JAPAN:  NIKKEI - 60459.58+2.87 TOPIX - 3893.71+1.98
STOCKS CHINA:  HANG SENG - 24557.04+0.44 SSEC - 3663.72+0.08
STOCKS EUR:  FTSE100 - 10782.87+1.02 CAC40 - 8233.30+1.16
STOCKS EUR:  DAX - 26267.19+1.73
10/11/2026  CBA:  USD - 360.43+0 GBP - 484.06+0.4
10/11/2026  CBA:  EURO - 404.55+1.19
10/11/2026  CBA:  GOLD - 47708+781 SILVER - 609.82+7.01
ՃԱՊՈՆԱԿԱՆ ԱՎՏՈԱՐՏԱԴՐՈՒԹՅՈՒՆՆ ԱՍՏԻՃԱՆԱԲԱՐ ՎԵՐԱԿԱՆԳՆՎՈՒՄ Է
29/09/2011 17:49
Կիսվել

ՃԱՊՈՆԱԿԱՆ ԱՎՏՈԱՐՏԱԴՐՈՒԹՅՈՒՆՆ ԱՍՏԻՃԱՆԱԲԱՐ ՎԵՐԱԿԱՆԳՆՎՈՒՄ Է

2011 թվականի օգոստոս ամսվա արդյունքներով ճապոնիայում արտադրվել է 670 հազար ավտոմեքենա: Ցուցանիշը նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատությամբ աճել է շուրջ 1.7%-ով: Այսպիսով, ճապոնական ավտոարտադրության ոլորտում գրանցվել է թողարկման ծավալների աճ` վերջին 11 ամիսների ընթացքում առաջին անգամ: Հատկանաշական է, որ ճապոնական ավտոարտադրող ընկերությունները կանխատեսել էին արտադրության ծավալների աճի վերականգնում` միայն տարեվերջին:

Հիշեցնենք, որ 2011 թվականի մարտին Ճապոնիայում տեղի էր ունեցել ավերիչ երկրաշարժ, այնուհետև ցունամին, ինչի արդյունքում ավտոարտադրող շուրջ 500 գործարաններ պարտադրված էին ժամանակավորապես դադարեցնել իրենց գործունեությունը:

Ըստ Ճապոնիայի պետական կառույցների պաշտոնական տվյալների` ընթացիկ տարվա օգոստոս ամսվա արդյունքներով ճապոնական ավտորատադրության ոլորտում առաջատար դիրք է գրավել Toyota ընկերությունը: Վերջինս հաշվետու այս մեկ ամսվա ընթացքում թողարկել է շուրջ 265 հազար ավտոմեքենա` նախորդ տարվա համեմատությամբ ապահովելով թողարկման ծավալների 9.7% աճ: Արտադրության ծավալներով Toyota-ին հաջորդում են Nissan (89,3 հազար ավտոմեքենա), Mazda (67,2 հազար ավտոմեքենա), Honda (56,4 հազար ավտոմեքենա) և Mitsubishi (40,4 հազար ավտոմեքենա) ընկերությունները:

Վերլուծաբանների կանխատեսումների համաձայն` առաջիկա ամիսներին ճապոնական ավտոարտադրության ծավալները կարող են նվազել` պայմանավորված այս երկրի ազգային արժույթի դիրքերի ամրապնդմամբ: Բան այնն է, որ «կայունացող» յենը բացասական ազդեցություն է թողնում արտահանման ուղղվածություն ունեցող ավտոարտադրող ընկերությունների գործունեության վրա: 

Հատկանշական է, որ որոշ ընկերություններ, մասնավորապես, Toyota-ն, Nissan-ն ու Honda-ն, արդեն իսկ հայտարարել են արտահանումից «հրաժարվելու» և այլ երկրներում գործարաններ հիմնելու իրենց մտադրության մասին:

10/11/2026
դրամ
Դոլար (USD)
360.43
+0
Եվրո (EUR)
404.55
+1.19
Ռուբլի (RUR)
4.3579
-0.0208
Լարի (GEL)
138.92
-0.02
47708
+781
Արծաթ
609.82
+7.01