
2011Թ.-ԻՆ TWITTER-Ի «ԳՈՎԱԶԴԱՅԻՆ» ԵԿԱՄՈՒՏՆԵՐԸ ԿԿԱԶՄԵՆ 139,5 ՄԼՆ ԴՈԼԱՐ
Փորձագետների կանխատեսումների համաձայն` 2011 թվականին Twitter սոցիալական կայքը կապահովի գովազդից ստացվող շահույթի շուրջ 210% աճ: Սպասվում է, որ ընթացիկ տարվա արդյունքներով Twitter-ը գովազդի ոլորտում կաշխատի 139,5 մլն ԱՄՆ դոլար:
Միևնույն ժամանակ, ըստ կանխատեսումների` 2012 թվականի արդյունքներով Twitte-ի «գովազդային» եկամուտները կկազմեն 259,9մլն ԱՄՆ դոլար, իսկ 2013 թվականին` 399,5 մլն ԱՄՆ դոլար: