Տնտեսական

USD BUY - 363.00-0.50 USD SELL - 365.50+0.50
EUR BUY - 422.00+0.00 EUR SELL - 428.00+1.50
OIL:  BRENT - 93.55+1.92 WTI - 86.50+0.79
COMEX:  GOLD - 4516.30+0.52 SILVER - 68.03+3.50
COMEX:  PLATINUM - 1879.60+3.46
LME:  ALUMINIUM - 3220.50+1.15 COPPER - 13986.50+1.42
LME:  NICKEL - 16751.00-2.89 TIN - 54819.00-0.81
LME:  LEAD - 1887.00+0.51 ZINC - 3693.00+1.37
FOREX:  USD/JPY - 159.04+0.39 EUR/GBP - 1.1692+0.14
FOREX:  EUR/USD - 1.1692+0.14 GBP/USD - 1.3642+0.23
STOCKS RUS:  RTSI - 801.79-0.26
STOCKS US: DOW JONES - 52759.21-1.32 NASDAQ - 26067.17-1.00
STOCKS US: S&P 500 - 7641.16-0.87
STOCKS JAPAN:  NIKKEI - 66016.36-0.30 TOPIX - 4067.29+0.19
STOCKS CHINA:  HANG SENG - 26009.46+1.21 SSEC - 3905.20+0.04
STOCKS EUR:  FTSE100 - 10748.16+0.04 CAC40 - 8453.09-0.57
STOCKS EUR:  DAX - 25983.04-0.42
21/08/2026  CBA:  USD - 365.16-0.1 GBP - 498.37+0.05
21/08/2026  CBA:  EURO - 427.31+0.1
21/08/2026  CBA:  GOLD - 52631+247 SILVER - 783.6+39.6
ՄԵԿ ՏԱՐՎԱ ԸՆԹԱՑՔՈՒՄ ՀՀ-ՈՒՄ ՇԱՔԱՐԱՎԱԶԸ ԹԱՆԿԱՑԵԼ Է 46%-ՈՎ, ՁՈՒՆ` ՇՈՒՐՋ 40%-ՈՎ
03/10/2011 10:51
Կիսվել

ՄԵԿ ՏԱՐՎԱ ԸՆԹԱՑՔՈՒՄ ՀՀ-ՈՒՄ ՇԱՔԱՐԱՎԱԶԸ ԹԱՆԿԱՑԵԼ Է 46%-ՈՎ, ՁՈՒՆ` ՇՈՒՐՋ 40%-ՈՎ

2011թ. սեպտեմբերին օգոստոսի համեմատ Հայաստանի պարենային ապրանքների շուկայում արձանագրվել է գների ընդհանուր մակարդակի 1.3% հավելաճ, որին մեծապես նպաստել է ձվի, բանջարեղենի և կարտոֆիլի, շաքարավազի 3.0-20.9% գնաճը: ՀՀ Ազգային վիճակագրական ծառայության կողմից հրապարակված տվյալների համաձայն` հաշվետու այս մեկ ամսվա արդյունքներով դիտարկվող պարենային 13 ապրանքախմբերից 9-ում արձանագրվել է 0.1-20.9% գնաճ, 2-ում` 2.2-0.4% գնանկում, իսկ մյուս 2-ում գների մակարդակը նախորդ ամսվա համեմատ մնացել է անփոփոխ:

Այսպես, 2011թ. սեպտեմբերին 2010թ. սեպտեմբերի համեմատ հանրապետությունում գրանցվել է շաքարավազի 46.4%, իսկ 2011թ. օգոստոսի համեմատ` 20.9% գնաճ: 

Բանջարեղենի և կարտոֆիլի ապրանքախմբում 2011թ. սեպտեմբերին 2010թ. սեպտեմբերի համեմատ արձանագրվել է 8.6% գնանկում, իսկ 2011թ. օգոստոսի համեմատ` 7.1% գնաճ: Միաժամանակ, 2011թ. սեպտեմբերին 2010թ. սեպտեմբերի համեմատ ձվի հանրապետական միջին գինն աճել է 39.9%-ով, իսկ 2011թ. օգոստոսի համեմատ`3.0% -ով:

Կաթնամթերքի ապրանքախմբում 2011թ. սեպտեմբերին 2010թ. սեպտեմբերի համեմատ արձանագրվել է 22.7%, իսկ 2011թ. օգոստոսի համեմատ`1.2% գնաճ: Մսամթերքի ապրանքախմբում 2011թ. սեպտեմբերին 2010թ. սեպտեմբերի համեմատ գրանցվել է 14.0%, իսկ 2011թ. օգոստոսի համեմատ`1.0% գնաճ: 

2011թ. սեպտեմբերին օգոստոսի համեմատ հանրապետությունում գրանցվել է կենդանական և բուսական յուղերի, ձկնամթերքի, ոգելից խմիչքի և ծխախոտի, սուրճի, թեյի, կակաոյի, հրուշակեղենի 0.1-0.5% գնաճ: Մրգի ապրանքախմբում 2011թ. սեպտեմբերին 2010թ. սեպտեմբերի համեմատ արձանագրվել է 2.4% գնաճ, իսկ 2011թ. օգոստոսի համեմատ` 2.2% գնանկում: 

2011թ. սեպտեմբերին օգոստոսի համեմատ հանրապետությունում գրանցվել է հացամթերքի 0.4% գնանկում, իսկ ոչ ոգելից խմիչքի և այլ մթերքի ապրանքախմբերում գների մակարդակը նախորդ ամսվա համեմատ մնացել է անփոփոխ:
21/08/2026
դրամ
Դոլար (USD)
365.16
-0.1
Եվրո (EUR)
427.31
+0.1
Ռուբլի (RUR)
4.3711
+0.0222
Լարի (GEL)
139.82
-0.05
52631
+247
Արծաթ
783.6
+39.6