2012Թ.-Ի ՀԱՄԱՐ ՃԱՊՈՆԻԱՆ ՀԱՍՏԱՏԵԼ Է ՌԵԿՈՐԴԱՅԻՆ ԲՅՈՒՋԵ
Ճապոնիայի կառավարությունը մտադիր է 2012 ֆինանսական տարվա համար ընդունել բյուջեի ռեկորդային ծրագիր: Ըստ այս ծրագրի` Ճապոնիայի 2012 թվականի բյուջենն կկազմի 99 տրիլիոն յեն կամ 1,3 տրիլիոն ԱՄՆ դոլար, ինչը ռեկորդային ցուցանիշն է այս երկրի համար: Նման քայլը բացատրվում է Ֆուկուսիմա-1-ի վերականգնման համար անհրաժեշտ միջոցների պակասով:
Փորձագետների կարծիքով` «ռեկորդային ծրագիրն», ամենայն հավանականությամբ, կընդունվի Ճապոնիայի խորհրդարանի կողմից:
Նշենք, որ 2011 թվականին ևս գրանցվել է ռեկորդային ծավալով բյուջե, որը կազմել է 92,4 տրիլիոն յեն կամ 1,1 տրիլիոն ԱՄՆ դոլար: