Տնտեսական

USD BUY - 362.50+0.00 USD SELL - 364.00+0.00
EUR BUY - 421.00+0.00 EUR SELL - 423.50-0.50
OIL:  BRENT - 99.28+1.83 WTI - 94.18+1.36
COMEX:  GOLD - 4393.90-0.16 SILVER - 66.30+0.17
COMEX:  PLATINUM - 1840.60+0.02
LME:  ALUMINIUM - 3220.50+1.15 COPPER - 13986.50+1.42
LME:  NICKEL - 16751.00-2.89 TIN - 54819.00-0.81
LME:  LEAD - 1887.00+0.51 ZINC - 3693.00+1.37
FOREX:  USD/JPY - 153.43+0.12 EUR/GBP - 1.163+0.07
FOREX:  EUR/USD - 1.163+0.07 GBP/USD - 1.3545+0.08
STOCKS RUS:  RTSI - 828.45+0.04
STOCKS US: DOW JONES - 52786.07-1.18 NASDAQ - 26421.41-0.32
STOCKS US: S&P 500 - 7673.52-0.58
STOCKS JAPAN:  NIKKEI - 65269.33-1.70 TOPIX - 4050.33-1.83
STOCKS CHINA:  HANG SENG - 25317.18-0.38 SSEC - 3940.55+0.20
STOCKS EUR:  FTSE100 - 10811.66-0.10 CAC40 - 8317.98+0.14
STOCKS EUR:  DAX - 26007.63+0.00
08/09/2026  CBA:  USD - 363.64-0.06 GBP - 491.9-0.48
08/09/2026  CBA:  EURO - 422.26-0.5
08/09/2026  CBA:  GOLD - 51472-158 SILVER - 766.6-14.92
ԶԳԱԼԻ ՆՎԱԶԵԼ ԵՆ ՇԻՆԱՐԱՐՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԿԱՆ ՖԻՆԱՆՍԱՎՈՐՄԱՆ ԾԱՎԱԼՆԵՐԸ
03/10/2011 12:10
Կիսվել

ԶԳԱԼԻ ՆՎԱԶԵԼ ԵՆ ՇԻՆԱՐԱՐՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԿԱՆ ՖԻՆԱՆՍԱՎՈՐՄԱՆ ԾԱՎԱԼՆԵՐԸ

ՀՀ Ազգային վիճակագրական ծառայությունն ամփոփել է 2011 թվականի օգոստոս ամսվա ընթացքում հանրապետությունում իրականացված շինարարության ոլորտի հիմնական ցուցանիշները: «Բիզնես 24»-ին տրամադրված տվյալների համաձայն` հաշվետու ամսվա արդյունքներով ՀՀ-ում կրկին գրանցվել է շինարարության ծավալների անկում: Այսպես, օգոստոսին, նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատությամբ, հանրապետությունում շինարարության ընդհանուր ծավալները կրճատվել են 24.7%-ով և ընթացիկ գներով կազմել 41455.9 մլն ՀՀ դրամ:

Ըստ ներկայացված տվյալների` օգոստոսին հանրապետությունում իրականացված շինարարության ընդհանուր ծավալի 29.1%-ը, որը կազմել է 12052.7 մլն դրամ, իրականացվել է ՀՀ պետական բյուջեի միջոցների հաշվին: Միևնույն ժամանակ, 4.7%-ն իրականացվել է համայնքային միջոցների հաշվին, 33.8%-ը` կազմակերպությունների միջոցների հաշվին, 14.6%-ը` բնակչության միջոցների հաշվին, 10.3%-ը` միջազգային վարկերի հաշվին, իսկ 7.5%-ը` մարդասիրական օգնության միջոցների հաշվին («Հայաստան»  համահայկական հիմնադրամի միջոցներ, Հայ Առաքելական եկեղեցու կողմից հանգանակված միջոցներ):

Հատկանշական է, որ հաշվետու այս մեկ ամսվա ընթացքում նախորդ տարվա համապատասխան ժամանակահատվածի համեմատությամբ պետական բյուջեի հաշվին իրականացված շինարարության համախառն ծավալները կրճատվել են 10.5%-ով: Միևնույն ժամանակ, միջազգային և տարածաշրջանային տնտեսական կազմակերպություններից ստացված վարկերի հաշվին իրականացված շինարարության ծավալները նվազել են 19.8%-ով: 

Նշենք նաև, որ  օգոստոս ամսվա արդյունքներով ՀՀ-ում իրականացված շինարարության համախառն ծավալի 25.7%-ը բաժին է ընկել անշարժ գույքի հետ կապված գործունեությանը, 22.7%-ը` տրանսպորտի ոլորտին:

08/09/2026
դրամ
Դոլար (USD)
363.64
-0.06
Եվրո (EUR)
422.26
-0.5
Ռուբլի (RUR)
4.1996
-0.0031
Լարի (GEL)
139.27
+0.11
51472
-158
Արծաթ
766.6
-14.92