
ՌՈՒՍԱՍՏԱՆՈՒՄ ՍՊԱՍՎՈՒՄ Է ՑՈՐԵՆԻ ԲԱՐՁՐ ԲԵՐՔ
2011 թվականի արդյունքներով Ռուսաստանը կապահովի ցորենի 95 մլն տոննա բերք: Այս մասին հայտարարել է ՌԴ վարչապետ Վլադիմիր Պուտինը` ընդգծելով, որ նախորդ տարվա արդյունքներով ցուցանիշի աճը կլինի զգալի: Նշենք, որ 2010 թվականի արդյունքներով Ռուսաստանում ցորենի բերքը կազմել էր 61 մլն տոննա:
ՌԴ պաշտոնական աղբյուրների փոխանցմամբ` սեպտեմբեր ամսվա վերջի դրությամբ Ռուսաստանում արդեն իսկ հավաքվել է շուրջ 90 մլն տոննա ցորենի բերք` նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատությամբ ապահովելով շուրջ 60% աճ:
Նախատեսվում է, որ ընթացիկ տարվա արդյունքներով Ռուսաստանը զգալի կընդլայնի նաև ցորենի արտահանման ծավալները: