Տնտեսական

USD BUY - 360.50-0.50 USD SELL - 362.50-0.50
EUR BUY - 408.00+0.00 EUR SELL - 409.00+0.00
OIL:  BRENT - 100.70-1.86 WTI - 89.75-1.49
COMEX:  GOLD - 4128.40-0.13 SILVER - 60.87+1.48
COMEX:  PLATINUM - 1718.90+1.11
LME:  ALUMINIUM - 3100.50-3.53 COPPER - 14258.50-1.25
LME:  NICKEL - 15626.00-2.08 TIN - 54013.00-0.34
LME:  LEAD - 1851.50-2.45 ZINC - 3710.50-4.12
FOREX:  USD/JPY - 157.96+0.08 EUR/GBP - 1.1218-0.28
FOREX:  EUR/USD - 1.1218-0.28 GBP/USD - 1.3217-0.18
STOCKS RUS:  RTSI - 862.45+0.26
STOCKS US: DOW JONES - 51267.90+0.18 NASDAQ - 27477.31+1.05
STOCKS US: S&P 500 - 7773.95+0.66
STOCKS JAPAN:  NIKKEI - 69946.86+2.40 TOPIX - 4145.22+1.33
STOCKS CHINA:  HANG SENG - 24040.34+0.28 SSEC - 3842.19+0.00
STOCKS EUR:  FTSE100 - 10497.94+0.34 CAC40 - 7834.10-0.80
STOCKS EUR:  DAX - 25254.21+0.09
05/10/2026  CBA:  USD - 361.81-0.74 GBP - 478.42-0.4
05/10/2026  CBA:  EURO - 405.3-1.99
05/10/2026  CBA:  GOLD - 48741+348 SILVER - 709.99-0.11
ՎԱՐՉԱՊԵՏ. «ՀՀ-ՈՒՄ ՏՏ ՈԼՈՐՏԻ ԱՐՏԱԴՐԱՆՔԻ ՏԱՐԵԿԱՆ ԾԱՎԱԼԸ ՀԱՍՆՈՒՄ Է 200 ՄԼՆ ԴՈԼԱՐԻ»
10/10/2011 15:26
Կիսվել

ՎԱՐՉԱՊԵՏ. «ՀՀ-ՈՒՄ ՏՏ ՈԼՈՐՏԻ ԱՐՏԱԴՐԱՆՔԻ ՏԱՐԵԿԱՆ ԾԱՎԱԼԸ ՀԱՍՆՈՒՄ Է 200 ՄԼՆ ԴՈԼԱՐԻ»

Հայաստանում տեղեկատվական տեխնոլոգիաների և հեռահաղորդակցության ոլորտը վերջին երեք տարիների ընթացքում դինամիկ զարգացում է ունեցել, չնայած համաշախարհային տնտեսական և ֆինանսական ճգնաժամային միտումներին: Այսօր նման տեսակետ է հայտնել ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանը` «ԱրմԹեք կոնգրես 2011» Հայաստանի բարձր տեխնոլոգիաների 4-րդ ամենամյա համաժողովի բացման արարողության շրջանակներում ունեցած իր ելույթում: Վարչապետի խոսքերով`Հայաստանում տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտի ընդհանուր արտադրանքի տարեկան ծավալները հասնում են 200 մլն դոլարի, և համախառն ներքին արդյունքի մեջ իր տեսակարար կշռով այն այսօր համադրելի է հանքահումքային արդյունաբերության հետ:

Ինչպես նշել է Տիգրան Սարգսյանը` վերջին երեք տարիների ընթացքում Հայաստանի Հանրապետությունում տեղի են ունեցել արմատական փոփոխոխություններ, ինչն առաջին հերթին պայմանավորված է ինտերնետի հասանելիության կտրուկ աճով:

«Եթե 2008 թվականին ինտերնետ կապի գինը մեկ մեգաբիթ վայրկյանի համար 1 միլիոն 200 հազար դրամ էր, ապա 2011թ. այն արժե 50 հազար դրամ: Այսինքն, սա ամենաէական և արմատական փոփոխությունն է, որն ինտերնետը դարձնում հասանելի մեր քաղաքացիների համար: Եթե 2008թ. Հայաստանում ինտերնետից օգտվում էր 80 հազար, ապա այս տարի նրանից օգտվում է արդեն 341 հազար մարդ: Բջջային հեռախոսի միջոցով ծառայություններից օգտվողների թիվը 2008թ.-ին կազմում էր մեկ միլիոն 300 հազար, իսկ այսօր կազմում է 3 միլիոն 331 բաժանորդ: Հասկանալի է, որ այսպիսի փոփոխություններն ինտերնետ հասանելիության տեսակետից նշանակում են, որ որակապես փոխվել է Հայաստանի հասարակությունը, ինտերնետը մուտք է գործել գրեթե բոլոր բնագավառներ», – նշել է վարչապետը:

05/10/2026
դրամ
Դոլար (USD)
361.81
-0.74
Եվրո (EUR)
405.3
-1.99
Ռուբլի (RUR)
4.2671
-0.0692
Լարի (GEL)
139.08
-0.17
48741
+348
Արծաթ
709.99
-0.11