11/10/2011 14:56
ՍԵՊՏԵՄԲԵՐԻՆ ՌՈՒՍԱԿԱՆ ԱՎՏՈՇՈՒԿԱՆ ԳՐԱՆՑԵԼ Է 26% ԱՃ
2011 թվականի սեպտեմբեր ամսվա արդյունքներով ՌԴ-ում ավտոմեքենաների վաճառքի ծավալներն աճել են 26%-ով: Այս մեկ ամսվա ընթացքում ռուսական ավտոշուկայում իրացվել է 235,5 հազ. ավտոմեքենա: Միևնույն ժամանակ, Եվրոպական Բիզնեսի Ասեցիացիայի հրապարակած տվյալների համաձայն` ընթացիկ տարվա առաջին ինն ամիսների արդյունքներով Ռուսաստանում գրանցվել է ավտոմեքենաների վաճառքի ծավալների 45% աճ: Հունվար-սեպտեմբեր ամիսներին Ռուսաստանում վաճառվել է 1.92 մլն ավտոմեքենա:
Փորձագետների կանխատեսումների համաձայն` մինչև տարեվերջ Ռուսաստանում ավտոմեքենաների վաճառքի ծավալները կշարունակեն աճել, և տարվա արդյունքներով Ռուսաստանի ավտոշուկայում վաճառված ավտոմեքենաների ընդհանուր թվաքանակը կկազմի շուրջ 2,45 մլն:
21/10/2026
դրամ
Դոլար (USD)
361.4
-0.05
Եվրո (EUR)
405.92
+0.81
Ռուբլի (RUR)
4.4121
+0.0379
Լարի (GEL)
139.19
-0.04
Արծաթ
663.46
-6.37
