Տնտեսական

USD BUY - 360.00+0.00 USD SELL - 361.50-0.50
EUR BUY - 401.00-0.50 EUR SELL - 406.00-1.00
OIL:  BRENT - 117.38+3.22 WTI - 103.27+3.18
COMEX:  GOLD - 3991.10-1.28 SILVER - 53.71-1.92
COMEX:  PLATINUM - 1562.40-0.47
LME:  ALUMINIUM - 3001.50-1.23 COPPER - 14407.50-1.17
LME:  NICKEL - 15363.00-1.44 TIN - 50384.00-2.67
LME:  LEAD - 1889.00-0.68 ZINC - 3692.00-1.06
FOREX:  USD/JPY - 156.82-0.05 EUR/GBP - 1.1202-0.11
FOREX:  EUR/USD - 1.1202-0.11 GBP/USD - 1.3372-0.17
STOCKS RUS:  RTSI - 965.88+2.05
STOCKS US: DOW JONES - 52215.16-1.23 NASDAQ - 25955.34-0.21
STOCKS US: S&P 500 - 7623.68-0.52
STOCKS JAPAN:  NIKKEI - 62693.16-0.34 TOPIX - 3965.81-0.79
STOCKS CHINA:  HANG SENG - 23093.37+0.69 SSEC - 3690.48+0.89
STOCKS EUR:  FTSE100 - 10690.36-0.32 CAC40 - 7782.82-0.36
STOCKS EUR:  DAX - 25181.65-0.75
23/10/2026  CBA:  USD - 361.14-0.19 GBP - 482.99-0.36
23/10/2026  CBA:  EURO - 404.33-0.9
23/10/2026  CBA:  GOLD - 47004-944 SILVER - 648.3-20.2
ԵՐԵՎԱՆՈՒՄ ՄԵԿՆԱՐԿԵԼ Է ԱՊՀ ԵՐԿՐՆԵՐԻ ՆԵՐՔԻՆ ԳՈՐԾԵՐԻ ՆԱԽԱՐԱՐՆԵՐԻ ԽՈՐՀՐԴԻ ՆԻՍՏԸ
14/10/2011 14:54
Կիսվել

ԵՐԵՎԱՆՈՒՄ ՄԵԿՆԱՐԿԵԼ Է ԱՊՀ ԵՐԿՐՆԵՐԻ ՆԵՐՔԻՆ ԳՈՐԾԵՐԻ ՆԱԽԱՐԱՐՆԵՐԻ ԽՈՐՀՐԴԻ ՆԻՍՏԸ

Այսօր`հոկտեմբերի 14-ին, Կառավարության ընդունելությունների տանը մեկնարկել է Երևանում անցկացվող Անկախ պետությունների համագործակցության մասնակից-պետությունների ներքին գործերի նախարարների խորհրդի հերթական նիստը: Վերջինիս բացմանը մասնակցել է նաև ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանը:

Ողջունելով նիստի մասնակիցներին՝ վարչապետը նշել է. «Վստահ եմ, որ ձեր աշխատանքների արդյունքները դրական կանդրադառնան ԱՊՀ երկրների ներքին գործերի նախարարությունների միջև արդեն իսկ գոյություն ունեցող և զարգացող համագործակցության վրա: Այսօրվա նիստն անցկացվում է այնպիսի պայմաններում, երբ ԱՊՀ երկրներում զարգանում են նոր հասարակական, քաղաքական և սոցիալ-տնտեսական հարաբերություններ, ստեղծվում է նոր օրենսդրական դաշտ: Այս ամենն ԱՊՀ մասնակից-պետությունների իրավապահ մարմինների առջև ստեղծում է նոր խնդիրներ՝ ժամանակակից մարտահրավերներին և սպառնալիքներին դիմակայելու համար: ԱՊՀ երկրներում տեղի ունեցող արագ, իսկ երբեմն էլ անկախատեսելի քաղաքական գործընթացները, տնտեսական և ֆինանսական բացասական երևույթները, ինչպես նաև նրանց ազդեցությունն ավելի համոզիչ են դարձնում այն, որ անհրաժեշտ է ոչ միայն համաձայնեցնել գործողությունների միասնական ռազմավարությունը, այլև ամրապնդել միմյանց միջև հետագա համագործակցությունը»:

ԱՊՀ մասնակից-պետությունների ներքին գործերի նախարարների խորհրդի նիստին մասնակցում են Հայաստանի, Ադրբեջանի, Բելառուսի, Ղազախստանի, Ղրղզստանի, Մոլդովայի, Ռուսաստանի Դաշնության, Տաջիկստանի, Ուզբեկստանի, Ուկրաինայի ներքին գործերի նախարարությունների և ԱՊՀ մասնակից պետությունների տարածքում կազմակերպված հանցավորության և հանցագործությունների այլ վտանգավոր տեսակների դեմ պայքարի համակարգման բյուրոյի պատվիրակություններն ու պաշտոնատար անձինք: Նիստի աշխատանքներին մասնակցում է նաև միջազգային քրեական ոստիկանության կազմակերպության` Ինտերպոլի գլխավոր քարտուղար Ռոնալդ Նոբլը:

Նիստի ընթացքում կքննարկվեն հանցավորության դեմ պայքարում ԱՊՀ մասնակից երկրների ներքին գործերի մարմինների հետագա համագործակցության կատարելագործմանն ու համակարգմանը վերաբերող հարցեր:

23/10/2026
դրամ
Դոլար (USD)
361.14
-0.19
Եվրո (EUR)
404.33
-0.9
Ռուբլի (RUR)
4.4868
+0.0332
Լարի (GEL)
139.11
-0.03
47004
-944
Արծաթ
648.3
-20.2