
COCA-COLA-Ն ԱՄՓՈՓԵԼ Է ԵՌԱՄՍՅԱԿԱՅԻՆ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ԱՐԴՅՈՒՆՔՆԵՐԸ
Ոչ ալկոհոլային խմիչքների արտադրությամբ համաշխարհային առաջատար ամերիկյան Coca-Cola Co. ընկերությունն ամփոփել է ընթացիկ ֆինանսական տարվա երրորդ եռամսյակի իր գործունեության արդյունքները:
Ընկերության կողմից հրապարակած տեղեկատվության համաձայն` ընթացիկ տարվա երրորդ եռամսյակում, նախորդ տարվա նույն ժամանակահատվածի հետ համեմատած, վերջինիս զուտ շահույթն աճել է 8%-ով և կազմել է 2,22 մլրդ ԱՄՆ դոլար, ընդ որում` մեկ բաժնետոմսին բաժին ընկնող զուտ շահույթը կազմել է 0,95 ԱՄՆ դոլար:
2011 թվականի ինն ամիսների արդյունքում Coca-Cola ընկերության զուտ շահույթը, նախորդ տարվա նույն ժամանակահատվածի հետ համեմատած, աճել է 15% տոկոսով և կազմել 6,96 մլրդ ԱՄՆ դոլար, իսկ մեկ բաժնետոմսին բաժին ընկնող զուտ շահույթը կազմել է 2,97 ԱՄՆ դոլար: