AMERICAN EXPRESS-Ի ԶՈՒՏ ՇԱՀՈՒՅԹՆ ԱՃԵԼ Է 25%-ՈՎ
2011 թվականի առաջին ինն ամիսների արդյունքում American Express-ի զուտ շահույթը, նախորդ տարվա նույն ժամանակահատվածի հետ համեմատած, աճել է 25%-ով և կազմել 3,743 մլրդ ԱՄՆ դոլար: Միևնույն ժամանակ, ընկերության հասույթն աճել է 9%-ով և կազմել 22,22 մլրդ ԱՄՆ դոլար: Նման տվյալներ են ներկայացված American Express ընկերության կողմից հրապարակված ամփոփ ֆինանսական հաշվետվության մեջ:
American Express-ը հիմնադրվել է 1850թ.-ին: Ընկերության գլխամասային գրասենյակը գտնվում է Նյու Յորքում: Ներկայումս ընկերությունը հանդիսանում է ճանապարհային չեկերի, վճարային քարտերի, տուրիզմի, բիզնես ծառայությունների, ապահովագրության և միջազգային բանկային ծառայությունների շուկաների առաջատարներից մեկը: Ընկերության վճարային քարտերի օգտագործողների թիվը գերազանցում է 56 միլիոնը: