Տնտեսական

USD BUY - 360.00+0.00 USD SELL - 361.00+0.00
EUR BUY - 400.00+0.00 EUR SELL - 403.50+0.50
OIL:  BRENT - 91.70-5.02 WTI - 85.91-4.15
COMEX:  GOLD - 4105.00+0.96 SILVER - 52.56+1.37
COMEX:  PLATINUM - 1577.60+2.02
LME:  ALUMINIUM - 3062.50-0.21 COPPER - 13768.00-2.73
LME:  NICKEL - 16353.00+7.09 TIN - 46467.00-4.92
LME:  LEAD - 1885.50-1.26 ZINC - 3711.00-3.42
FOREX:  USD/JPY - 157.96-0.19 EUR/GBP - 1.1221+0.55
FOREX:  EUR/USD - 1.1221+0.55 GBP/USD - 1.3445+0.46
STOCKS RUS:  RTSI - 939.40-1.10
STOCKS US: DOW JONES - 52389.75+2.15 NASDAQ - 25253.14+2.74
STOCKS US: S&P 500 - 7549.94+2.35
STOCKS JAPAN:  NIKKEI - 58775.50+2.33 TOPIX - 3818.16+2.97
STOCKS CHINA:  HANG SENG - 24448.95-0.13 SSEC - 3660.79+0.32
STOCKS EUR:  FTSE100 - 10782.87+1.02 CAC40 - 8233.30+1.16
STOCKS EUR:  DAX - 26267.19+1.73
09/11/2026  CBA:  USD - 360.43+0.09 GBP - 483.66+1.02
09/11/2026  CBA:  EURO - 403.36+0.75
09/11/2026  CBA:  GOLD - 46927-721 SILVER - 602.81-9.12
ՆԵՐԴՐՈՂՆԵՐԻ ՀԱՄԱՐ ԶԱՐԳԱՑԱԾ ՇՈՒԿԱՆԵՐՆ ԱՅԼԵՎՍ ԳՐԱՎԻՉ ՉԵՆ
20/10/2011 16:37
Կիսվել

ՆԵՐԴՐՈՂՆԵՐԻ ՀԱՄԱՐ ԶԱՐԳԱՑԱԾ ՇՈՒԿԱՆԵՐՆ ԱՅԼԵՎՍ ԳՐԱՎԻՉ ՉԵՆ

2011 թվականի առաջին կիսամյակի արդյունքներով օտարերկրյա ներդրողները զգալի կրճատել են եվրոպական մի շարք երկրների, մասնավորապես, Ֆրանսիայի և Գերմանիայի տնտեսություններում իրականացվող ներդրումներն, ինչը, ՄԱԿ-ի վերլուծաբանների գնահատականներով, պայմանավորված է եվրոպական տարածաշրջանի պարտքային խնդիրների շարունակական խորացմամբ: Հատկանշական է, որ եվրոպական տարածաշրջանում նկատվող  նման զարգացումը համապատասխանում է համաշխարհային տնտեսության մասշտաբով ներդրումային հոսքերի գրանցած ընդհանուր միտումներին. ներկայումս ֆինանսական միջոցները զարգացած տնտեսություններից հոսում են դեպի զարգացող շուկաներ:

ՄԱԿ-ի տվյալներով`  հունվար-հունիս ժամանակահատվածում ԱՄՆ տնտեսությունում օտարերկրյա ներդրումների ընդհանուր ծավալը, 2010 թվականի երկրորդ կիսամյակի համեմատությամբ,  կրճատվել է 49%-ով և կազմել 74 մլրդ ԱՄՆ դոլար: Գերմանիայում ցուցանիշը կրճատվել է 73%-ով  և կազմել 6,6 մլրդ ԱՄՆ դոլար:  Ֆրանսիայում գրանցվել է օտարերկրյա ներդրումների 17% անկում (14 մլրդ ԱՄՆ դոլար):  

Միևնույն ժամանակ,  ի հակադրության զարգացած տնտեսություններին` զարգացող երկրները, և մասնավորապես, Չինաստանը, գրանցել են օտարերկրյա ներդրումների զգալի ներհոսք: Այսպես, ընթացիկ տարվա առաջին վեց ամիսների արդյունքներով չինական տնտեսություն ներդրումների հոսքն աճել է ավելի քան 10%-ով` կազմելով 61 մլրդ ԱՄՆ դոլար:

Ընդհանուր առմամբ, 2011 թվականի հուվար-հուլիս ամիսներին, նախորդ վեց ամիսների համեմատությամբ, զարգացած երկրներում օտարերկրյա ներդրումները կրճատվել են 3.9%-ով և կազմել 353.1 մլրդ դոլար, իսկ զարգացող երկրներում գրանցվել է օտարերկրյա ներդրումների 7.3% աճ (326.5 մլրդ դոլար): Նշենք նաև, որ հաշվետու այս ամիսներին միայն Կենտրոնական և Արևելյան Ասիայի երկրներում օտարերկրյա ներդրումներն աճել են 17.6%-ով:

09/11/2026
դրամ
Դոլար (USD)
360.43
+0.09
Եվրո (EUR)
403.36
+0.75
Ռուբլի (RUR)
4.3787
-0.0214
Լարի (GEL)
138.94
-0.01
46927
-721
Արծաթ
602.81
-9.12