Տնտեսական

USD BUY - 361.00+0.00 USD SELL - 363.00-0.50
EUR BUY - 408.00+0.00 EUR SELL - 410.00+0.00
OIL:  BRENT - 102.61+0.55 WTI - 91.11-1.50
COMEX:  GOLD - 4133.70-0.30 SILVER - 59.98-1.23
COMEX:  PLATINUM - 1700.00-2.65
LME:  ALUMINIUM - 3100.50-3.53 COPPER - 14258.50-1.25
LME:  NICKEL - 15626.00-2.08 TIN - 54013.00-0.34
LME:  LEAD - 1851.50-2.45 ZINC - 3710.50-4.12
FOREX:  USD/JPY - 157.83-0.06 EUR/GBP - 1.125+0.00
FOREX:  EUR/USD - 1.125+0.00 GBP/USD - 1.3241+0.27
STOCKS RUS:  RTSI - 860.25-0.38
STOCKS US: DOW JONES - 51176.96+0.49 NASDAQ - 27190.86+1.19
STOCKS US: S&P 500 - 7722.72+0.73
STOCKS JAPAN:  NIKKEI - 68309.46-0.94 TOPIX - 4091.00-0.99
STOCKS CHINA:  HANG SENG - 23972.29-2.60 SSEC - 3842.19+0.00
STOCKS EUR:  FTSE100 - 10461.95+0.32 CAC40 - 7897.19+0.79
STOCKS EUR:  DAX - 25231.20+1.17
02/10/2026  CBA:  USD - 362.55-0.27 GBP - 478.82-0.94
02/10/2026  CBA:  EURO - 407.29-2.41
02/10/2026  CBA:  GOLD - 48393-323 SILVER - 710.1+1.69
Տեղի է ունեցել «Ինչպե՞ս դիմակայել շուկայական տատանումներին. մարտահրավերներ և լուծումներ» թեմայով միջազգային XVIII համաժողովը
08/11/2022 16:15
Կիսվել

Տեղի է ունեցել «Ինչպե՞ս դիմակայել շուկայական տատանումներին. մարտահրավերներ և լուծումներ» թեմայով միջազգային XVIII համաժողովը

Նոյեմբերի 3-4-ին Երևանում տեղի է ունեցել Եվրասիական կենտրոնական դեպոզիտարիաների ասոցիացիայի (AECSD) 18-րդ՝ «Ինչպե՞ս դիմակայել շուկայական տատանումներին. մարտահրավերներ և լուծումներ» խորագրով միջազգային համաժողովը։

Միջոցառման պաշտոնական կազմակերպիչներն էին AMX-ը՝ ի դեմս «Հայաստանի կենտրոնական դեպոզիտարիա» ԲԲԸ-ի և AECSD-ի քարտուղարությունը։ Միջոցառման «ոսկե» հովանավորներն էին Ամերիաբանկ ՓԲԸ-ն և Ռուսաստանի Ազգային հաշվարկային դեպոզիտարիան (NSD), INFINITUM—ը՝ «բրոնզե» հովանավոր։ Համաժողովին մասնակցել են ներկայացուցիչներ Հայաստանից, Ռուսաստանից, Բելառուսից, Վրաստանից, Տաջիկստանից և այլն, ինչպես նաև Clearstream, Rosbank, Raiffeisenbank ընկերություններից։ Ներկա էին նաև հայաստանյան բանկերի, ներդրումային ընկերությունների ներկայացուցիչները:

Միջոցառման առաջին օրը կլոր սեղանի ձևաչափով քննարկվեցին կենտրոնական դեպոզիտարիաներին (CSD) և ֆինանսական շուկայի ենթակառուցվածքներին (FMI) վերաբերող կարևորագույն թեմաները. կլոր սեղան-քննարկման մոդերատորն էր Եվրասիական ֆոնդային բորսաների ֆեդերացիայի (FEAS) գլխավոր քարտուղար Կոնստանտին Սարոյանը։ Կոնֆերանսի բոլոր հյուրերը ներգրավված էին կոնտրոնական դեպոզիտարիաների և ֆինանսական շուկայի ենթակառուցվածքների լավագույն փորձի, գործունեության ոլորտների, կանոնակարգերի և մատուցվող ծառայությունների ստանդարտների քննարկմանը: Հաշվի օպերատորների կողմից բարձրացված հարցերին անդրադարձել են նաև համաժողովի մասնակիցները։ Անդրադարձ է կատարվել նաև հաշվի օպերատորներին և նրանց հուզող հարցերին

Միջոցառման երկրորդ օրը տեղի ունեցավ AECSD-ի ամենամյա նիստը: Ներկա դեպոզիտարիաների անդամները ներկայացրեցին իրենց ընկերություններում տեղի ունեցած փոփոխությունների, բարելավումների մասին հաշվետվություններ:

Եվրասիական կենտրոնական դեպոզիտարիաների ասոցիացիայի նախագահությունը փոխանցվեց Տաջիկստանի կենտրոնական դեպոզիտարիային, որն ընտրվել էր փակ քվեարկության ընթացքում: Հայաստանի կենտրոնական դեպոզիտարիայի գլխավոր տնօրեն Վահան Ստեփանյանը Տաջիկստանի կենտրոնական դեպոզիտարիայի տնօրեն Սուհրոբ Մուբորակշոևին հանձնեց AECSD-ի գավաթը: Մյուս համաժողովը կանցկացվի Տաջիկստանում:

3-րդ տարին անընդմեջ AECSD-ն նախագահող և Հայաստանի կենտրոնական դեպոզիտարիայի գլխավոր տնօրեն Վահան Ստեփանյանն իր խոսքում ասաց․ «Այս 3 տարիների ընթացքում AECSD-ն ցույց է տվել իր դերը որպես ասոցիացիա և հպարտորեն կարող ենք ասել, որ այն ծառայում է որպես ակտիվ համագործակցության, փոխօգնության և փորձի փոխանակման արդյունավետ հարթակ: Վերջին 3 տարիների ընթացքում մենք արդյունավետորեն օգտագործել ենք այս հարթակը նորարար գաղափարների փոխանակման, միջոցառումների, վեբինարների և սեմինարների անցկացման համար և այլն»:

AECSD-ի գլխավոր քարտուղար Արման Մելքումյանն իր զեկույցում ներկայացրեց վերջին երեք տարիների AECSD-ի հիմնական փոփոխությունների և իրադարձությունների մասին հաշվետվություն և ընդգծեց, որ AECSD-ի անդամների միջև երկարաժամկետ և հուսալի համագործակցությունը օգնում է հաղթահարել մեր ժամանակի բոլոր մարտահրավերները:

Հայաստանում AECSD տարեկան համաժողովի անցկացումը մեզ բոլորիս հնարավորություն է տալիս արդյունավետ համագործակցելու և հայկական ներդրումային գործիքները հասանելի դարձնելու արտերկրում, իսկ այլ երկրների գործիքները հասանելի դարձնելու հայ ներդրողներին:

Եվրասիական կենտրոնական դեպոզիտարիաների ասոցիացիայի միջազգային համաժողովը մեծ հետաքրքրություն է ներկայացնում միջազգային ֆինանսական հանրության համար՝ իր շուրջ համախմբելով ֆինանսական շուկայի հարցերով հետաքրքրված մեծ թվով մասնագետների և փորձագետների: Համաժողովը ծառայում է որպես դեպոզիտար գործունեության զարգացման և ընդլայնման վերաբերյալ գաղափարների փոխանակման հարթակ, հնարավորություն է տալիս եվրասիական տարածաշրջանի դեպոզիտարիաներին և շահագրգիռ կողմերին տեղեկատվության և փորձի փոխանակում իրականացնել, ինչպես նաև նպաստում է անդամ դեպոզիտարինարի միջև հաղորդակցման ընդլայնմանը:

Հայաստանի համար սա հիանալի հնարավորություն էր ֆինանսական շուկայում նոր համախոհներ գտնելու և համագործակցություններ հաստատելու համար:

Հայաստանի կենտրոնական դեպոզիտարիան մատուցում է  քլիրինգի ու վերջնահաշվարկի, ակտիվների սպասարկման ու ռեեստրավարման ծառայություններ՝ թույլ տալով հայաստանյան ու միջազգային գործընկերներին ավելի արդյունավետ իրականացնել իրենց ընթացիկ աշխատանքները։ Հայաստանի կենտրոնական դեպոզիտարիան նաև Հայաստանում կուտակային կենսաթոշակային ֆոնդերի  պահառուն և մասնակիցների ռեեստրավարն է:

02/10/2026
դրամ
Դոլար (USD)
362.55
-0.27
Եվրո (EUR)
407.29
-2.41
Ռուբլի (RUR)
4.3363
-0.012
Լարի (GEL)
139.25
-0.11
48393
-323
Արծաթ
710.1
+1.69