24/10/2011 11:16
MCDONALD'S-Ը ԳՐԱՆՑԵԼ Է ԵՌԱՄՍՅԱԿԱՅԻՆ ՇԱՀՈՒՅԹԻ 3% ԱՃ
2011 թվականի երրորդ եռամսյակի արդյունքներով արագ սննդի սպասարկման ամերիկյան McDonald’s ռեստորային ցանցի զուտ շահույթը, նախորդ տարվա նույն ժամանակահատվածի հետ համամետած, աճել է 3%-ով և կազմել 1,5 մլրդ ԱՄՆ դոլար: Ինչպես նշվում է ընկերության հրապարակած ամփոփ ֆինանսական հաշվետվության մեջ` հաշվետու ժամանակահատվածի արդյունքներով մեկ բաժնետոմսին բաժին ընկնող զուտ շահույթն աճել է 6%-ով և կազմել 1,45 ԱՄՆ դոլար: Միևնույն ժամանակ, ընկերության համախառն հասույթն աճել է 14%-ով և կազմել 7,16 մլրդ ԱՄՆ դոլար:
Նշենք նաև, որ ընթացիկ տարվա առաջին ինն ամիսների արդյունքով McDonald’s-ի զուտ շահույթը, տարեկան կտրվածքով, աճել է 6%-ով և կազմել 4,12 մլրդ ԱՄՆ դոլար, իսկ մեկ բաժնետոմսին բաժին ընկնող զուտ շահույթն աճել է 10%-ով և կազմել 3,94 ԱՄՆ դոլար:
McDonald’s Corporation-ը հիմնադրվել է 1940 թվականին և հանդիսանում է արագ սննդի ռեստորանային խոշորագույն ցանցերից մեկն աշխարհում: Այսօր ընկերությունը ներկայացված է աշխարհի շուրջ 100 երկրներում:
03/09/2026
դրամ
Դոլար (USD)
364.19
+0.05
Եվրո (EUR)
422.53
+1.15
Ռուբլի (RUR)
4.1972
+0.0016
Լարի (GEL)
139.2
+0.19
Արծաթ
745.8
-12.43
10:53 04/09/26
10:50 04/09/26
10:30 04/09/26
18:25 03/09/26
17:32 03/09/26
