24/10/2011 15:45
ՃԱՊՈՆԻԱՅԻ ԱՌԵՎՏՐԱՅԻՆ ՀԱՇՎԵԿՇՌԻ ՊԱԿԱՍՈՒՐԴԸ ՀԱՍԵԼ Է ՌԵԿՈՐԴԱՅԻՆ ՄԱԿԱՐԴԱԿԻ
2011 թվականի ապրիլ-սեպտեմբեր ամիսների արդյունքներով Ճապոնիայի արտաքին առևտրային հաշվեկշռի պակասուրդը հասել է ռեկորդային մակարդակի` կազմելով 21,6 մլրդ ԱՄՆ դոլար (1.67 տրիլիոն յեն): Ճապոնիայի ֆինանսների նախարարության հրապարակած տվյալների համաձայն` այս ցուցանիշն առավելագույնն է` 1979 թվականից ի վեր: Ինչպես պարզաբանել են վերլուծաբանները` ընթացիկ ֆինանսական տարվա առաջին կիսամյակի արդյունքներով, որն ավարտվել է սեպտեմբերի 30-ին, ճապոնիայի արտաքին առևտրային հաշվեկշռի պակասուրդը գրանցել է նման զգալի աճ` նախ և առաջ պայմանավորված մարտի 11-ին երկրում տեղի ունեցած ավերիչ երկրաշարժի բացասական հետևանքներով:
Նշենք, որ ապրիլ-սեպտեմբեր ժամանակահատվածում Ճապոնիայի արտահանման ծավալը, նախորդ տարվա նույն ժամանկահատվածի հետ համեմատած, նվազել է 3,8%-ով և կազմել 416 մլրդ ԱՄՆ դոլար, սիկ ներմուծման ծավալն աճել է 12,1%-ով և կազմել 448 մլրդ ԱՄՆ դոլար:
23/10/2026
դրամ
Դոլար (USD)
361.14
-0.19
Եվրո (EUR)
404.33
-0.9
Ռուբլի (RUR)
4.4868
+0.0332
Լարի (GEL)
139.11
-0.03
Արծաթ
648.3
-20.2
18:37 23/10/26
16:18 23/10/26
