Տնտեսական

USD BUY - 360.00+0.00 USD SELL - 361.00+0.00
EUR BUY - 400.00+0.00 EUR SELL - 403.50+0.50
OIL:  BRENT - 91.70-5.02 WTI - 85.91-4.15
COMEX:  GOLD - 4105.00+0.96 SILVER - 52.56+1.37
COMEX:  PLATINUM - 1577.60+2.02
LME:  ALUMINIUM - 3066.50+0.13 COPPER - 13896.50+0.93
LME:  NICKEL - 16225.00-0.78 TIN - 46439.00-0.06
LME:  LEAD - 1886.00+0.03 ZINC - 3731.00+0.54
FOREX:  USD/JPY - 157.96-0.19 EUR/GBP - 1.1221+0.55
FOREX:  EUR/USD - 1.1221+0.55 GBP/USD - 1.3445+0.46
STOCKS RUS:  RTSI - 939.40-1.10
STOCKS US: DOW JONES - 52389.75+2.15 NASDAQ - 25253.14+2.74
STOCKS US: S&P 500 - 7549.94+2.35
STOCKS JAPAN:  NIKKEI - 60459.58+2.87 TOPIX - 3893.71+1.98
STOCKS CHINA:  HANG SENG - 24557.04+0.44 SSEC - 3663.72+0.08
STOCKS EUR:  FTSE100 - 10782.87+1.02 CAC40 - 8233.30+1.16
STOCKS EUR:  DAX - 26267.19+1.73
10/11/2026  CBA:  USD - 360.43+0 GBP - 484.06+0.4
10/11/2026  CBA:  EURO - 404.55+1.19
10/11/2026  CBA:  GOLD - 47708+781 SILVER - 609.82+7.01
Եվրահանձնաժողովը հայտարարել է, որ ԵՄ-ում ռեցեսիա է սկսվում
11/11/2022 17:58
Կիսվել

Եվրահանձնաժողովը հայտարարել է, որ ԵՄ-ում ռեցեսիա է սկսվում

ԵՄ-ն և եվրագոտու երկրները 2022 թ.-ի չորրորդ եռամսյակում և 2023 թ.-ի առաջին եռամսյակում տեխնիկական ռեցեսիայի մեջ կմտնեն: Այս մասին հայտարարել է տնտեսական հարցերով եվրահանձնակատար Պաոլո Ջենտիլոնին։

2023 թվականի համար աճի կանխատեսումները կրճատվել են մինչև 0,3 տոկոսի՝ ինչպես ԵՄ-ում, այնպես էլ եվրագոտում, ինչը հուլիսի գնահատումներից ավելի քան մեկ տոկոսային միավորով ցածր է: Politico պարբերականը նշում է, որ այս անկումը հիմնականում պայմանավորված է Ուկրաինայի դեմ Ռուսաստանի գործողություններով, որը սրել է էներգետիկ ճգնաժամը և մեծացրել գնաճը, ինչպես նաև բացասաբար է ազդել ֆինանսական պայմանների և բիզնեսի վստահության վրա:

«Էներգիայի աճող գները և մոլեգնող գնաճն այժմ իրենց ազդեցությունն են թողնում, և մեզ շատ դժվարին ժամանակաշրջան է սպասվում ինչպես սոցիալական, այնպես էլ տնտեսական առումով», – ասել է Պաոլո Ջենտիլոնին:

Կանխատեսվում է, որ 2023 թվականին տնտեսական հետաճ կունենա երեք երկիր՝ Գերմանիան՝ 0,6 տոկոսով, Լատվիան՝ 0,3 տոկոսով և Շվեդիան՝ 0,6 տոկոսով:

Ընդամենը չորս երկրում աճը կարող է գերազանցել մեկ տոկոսը՝ Իռլանդիայում, Մալթայում, Ռումինիայում և Բուլղարիայում: Մնացած երկրներում մեկ տոկոս կամ դրանից ցածր աճ է կանխատեսվում:

Եվրահանձնաժողովը նաև ակնկալում է, որ եվրագոտում գնաճը բարձր կմնա ավելի երկար ժամանակ. այս տարի՝ 8,5 տոկոս, իսկ 2023 թ.-ին՝  6,1 տոկոս մինչդեռ նախկինում կանխատեսվում էր համապատասխանաբար 7,6 տոկոս և 4 տոկոս գնաճ: Իսկ Եվրոպական Միությունում գնաճը կկազմի 9,3 տոկոս:

Եվրահանձնաժողովը նաև կանխատեսել է, որ 2023 թ.-ին գործազրկությունը կաճի՝ եվրագոտում հասնելով մինչև 7,2 տոկոսի, իսկ ԵՄ-ում՝ 6,5 տոկոսի:

10/11/2026
դրամ
Դոլար (USD)
360.43
+0
Եվրո (EUR)
404.55
+1.19
Ռուբլի (RUR)
4.3579
-0.0208
Լարի (GEL)
138.92
-0.02
47708
+781
Արծաթ
609.82
+7.01