XEROX-Ն ԱՊԱՀՈՎԵԼ Է ԵՌԱՄՍՅԱԿԱՅԻՆ ԶՈՒՏ ՇԱՀՈՒՅԹԻ 28% ԱՃ
Պատճենահանման ու տպագրական սարքավորումների արտադրությամբ համաշխարհային առաջատար ամերիկյան Xerox ընկերությունն ամփոփել է 2011 թվականի երրորդ եռամսյակի իր գործունեության արդյունքները: Ընկերության հրապարակած ֆինանսական հաշվետվության համաձայն` հաշվետու եռամսյակում, նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատությամբ, ընկերության զուտ շահույթն աճել է 28%-ով և կազմել 320 մլն ԱՄՆ դոլար: Միևնույն ժամանակ, մեկ բաժնետոմսին բաժին ընկնող զուտ շահույթն աճել 29%-ով և կազմել 0,22 ԱՄՆ դոլար, իսկ համախառն հասույթն աճել է 3%-ով և 5,58 մլրդ ԱՄՆ դոլար:
Փորձագետները կանխատեսում են, որ հաջորդ եռամսյակի արդյունքներով Xerox ընկերության մեկ բաժնետոմսին բաժին ընկնող զուտ շահույթը կկազմի 0,32 ԱՄՆ դոլար, իսկ տարվա արդյունքում՝ 1,08 ԱՄՆ դոլար:
Նշենք, որ Նյու-Յորքի ֆոնդային բորսայում ընկերության շուկայական արժեքը գնահատավել է 11,37 մլրդ ԱՄՆ դոլար: