Տնտեսական

USD BUY - 362.00-0.50 USD SELL - 364.00-0.50
EUR BUY - 410.00-1.00 EUR SELL - 415.00-2.00
OIL:  BRENT - 105.64+3.36 WTI - 93.09+1.86
COMEX:  GOLD - 4263.00-0.43 SILVER - 63.46-1.43
COMEX:  PLATINUM - 1752.30-0.25
LME:  ALUMINIUM - 3255.00-0.31 COPPER - 14618.00-0.88
LME:  NICKEL - 16481.00-0.91 TIN - 53898.00-0.58
LME:  LEAD - 1920.00-0.83 ZINC - 3901.50-0.22
FOREX:  USD/JPY - 158.41+0.22 EUR/GBP - 1.1367-0.10
FOREX:  EUR/USD - 1.1367-0.10 GBP/USD - 1.3208-0.21
STOCKS RUS:  RTSI - 857.94-0.60
STOCKS US: DOW JONES - 51349.98-0.31 NASDAQ - 26939.37+0.01
STOCKS US: S&P 500 - 7704.13-0.02
STOCKS JAPAN:  NIKKEI - 66364.20+1.30 TOPIX - 4128.59+1.31
STOCKS CHINA:  HANG SENG - 24510.09-1.01 SSEC - 3888.37+0.00
STOCKS EUR:  FTSE100 - 10679.99-0.24 CAC40 - 8081.43-0.52
STOCKS EUR:  DAX - 25266.53-0.57
25/09/2026  CBA:  USD - 363.52+0.14 GBP - 481.45+0.73
25/09/2026  CBA:  EURO - 414.34+1.03
25/09/2026  CBA:  GOLD - 49863-192 SILVER - 743.09-18.46
Ֆրանսիայում գնաճը հոկտեմբերին արագացել է՝ հասնելով 7.1%
15/11/2022 18:25
Կիսվել

Ֆրանսիայում գնաճը հոկտեմբերին արագացել է՝ հասնելով 7.1%

Սպառողական գները Ֆրանսիայում հոկտեմբերին տարեկան արտահայտությամբ աճել են 7,1 տոկոսով: Այդ մասին վկայում են Insee Ազգային վիճակագրական վարչության վերջնական տվյալները:

Ցուցանիշը համընկել է ինչպես նախնական տվյալների, այնպես էլ փորձագետների կանխատեսումների հետ, որոնք մասնակցել են Bloomberg-ի եւ Trading Economics-ի հարցմանը: Գնաճն արագացել է սեպտեմբերի 6,2 տոկոսի համեմատությամբ:

Սպառողական գների աճի գնահատականը հոկտեմբերին ամսական արտահայտությամբ նվազել է մինչեւ 1,2 տոկոս՝ նախապես հայտարարված 1,3 տոկոսից: Վերլուծաբանները չԷին սպասում վերանայման:

Սեպտեմբերին ցուցանիշը նախորդ ամսվա համեմատությամբ նվազել է 0,5 տոկոսով: Սպառողական գները, որոնք նախանշված են ֆրանսիական ստանդարտներով, հոկտեմբերին 6,2 տոկոսով աճել են անցյալ տարվա այդ նույն ամսվա համեմատությամբ եւ 1 տոկոսով՝ սեպտեմբերի համեմատությամբ:

Երկու ցուցանիշների դինամիկան համընկել է փորձագետների նախնական տվյալների եւ սպասումների հետ: Էներգակիրների գներն անցած ամսին սեպտեմբերի համեմատությամբ աճել են 5,8 տոկոսով, բենզինը թանկացել է 6,9 տոկոսով, սննդամթերքը՝ 1,7 տոկոսով, արդյունաբերական ապրանքները՝ 0,8 տոկոսով: Ծառայությունների արժեքը չի փոխվել:

Տարեկան արտահայտությամբ մթերքների գների աճը կազմել է 12 տոկոս, էներգակիրներինը՝ 19,1 տոկոս, արդյունաբերական ապրանքներինը՝ 4,2 տոկոս, ծառայություններինը՝ 3,1 տոկոս, հաղորդել է «Ինտերֆաքս»-ը:

25/09/2026
դրամ
Դոլար (USD)
363.52
+0.14
Եվրո (EUR)
414.34
+1.03
Ռուբլի (RUR)
4.3127
+0.0405
Լարի (GEL)
139.55
+0.66
49863
-192
Արծաթ
743.09
-18.46