DAIMLER-Ը ԳՐԱՆՑԵԼ Է ԵՌԱՄՍՅԱԿԱՅԻՆ ԶՈԻՏ ՇԱՀՈՒՅԹԻ ԱՆԿՈՒՄ
Գերմանական խոշոր ավտոարտադրող Daimler AG ընկերությունը հրապարակել է 2011 թվականի երրորդ եռամսյակի իր գործունեության ֆինանսական արդյունքները: Ընկերության հրապարակած ֆինանսական հաշվետվության համաձայն՝ հաշվետու ժամանակահատածում ընկերության զուտ շահույթը, նախորդ տարվա նույն ժամանակահատվածի հետ համեմատած, կրճատվել է 16%-ով և կազմել 1,36 մլրդ ԱՄՆ դոլար: Վերլուծաբանների պնդմամբ՝ ցուցանիշների անկումը հիմնականում պայմանավորված է ընկերության արտադրանքի նկատմամբ պահանջարկի կրճատմամբ:
Գերմանական Daimler ընկերությունը ներկայացնում է այնպիսի հայտնի բրենդներ, ինչպիսիք են Maybach-ը, Mercedes-Benz-ը Smart-ը, Freightliner-ը, Sterling-ը, Western Star-ը և Setra-ն:
Ընկերության խոշորագույն բաժնետերերն են արաբական Aabar Investments ներդրումային ընկերությունը (9%) և Քուվեյթի կառավարությունը (6,9%): Ֆրանս-ճապոնական Renault/Nissan ալյանսը տնօրինում է Daimler ընկերության բաժնետոմսերի 3,1%-ը: