Տնտեսական

USD BUY - 362.00+0.00 USD SELL - 364.00+0.00
EUR BUY - 416.00-1.00 EUR SELL - 421.00-1.50
OIL:  BRENT - 107.04-0.68 WTI - 102.94-0.17
COMEX:  GOLD - 4310.00-1.57 SILVER - 63.51-1.17
COMEX:  PLATINUM - 1779.10-1.36
LME:  ALUMINIUM - 3244.50-0.26 COPPER - 14001.00-1.68
LME:  NICKEL - 16334.00-0.82 TIN - 51879.00-2.78
LME:  LEAD - 1881.50-0.55 ZINC - 3793.50-2.25
FOREX:  USD/JPY - 154.73+0.41 EUR/GBP - 1.1534-0.31
FOREX:  EUR/USD - 1.1534-0.31 GBP/USD - 1.3485-0.13
STOCKS RUS:  RTSI - 881.93+3.41
STOCKS US: DOW JONES - 52421.20-0.29 NASDAQ - 26186.41-0.56
STOCKS US: S&P 500 - 7619.98-0.48
STOCKS JAPAN:  NIKKEI - 63484.10-0.01 TOPIX - 4037.16-0.52
STOCKS CHINA:  HANG SENG - 24667.24-1.00 SSEC - 3864.28-0.54
STOCKS EUR:  FTSE100 - 10697.57+0.44 CAC40 - 8117.78-0.76
STOCKS EUR:  DAX - 25440.81-0.50
15/09/2026  CBA:  USD - 364.18+0.9 GBP - 490.73+0.77
15/09/2026  CBA:  EURO - 420.08+0.85
15/09/2026  CBA:  GOLD - 49962-1268 SILVER - 735.42-10.21
Արտահանումը Հայաստանի Հանրապետությունից՝ ըստ երկրների. 2022թ. հունվար-սեպտեմբեր
22/11/2022 13:05
Կիսվել

Արտահանումը Հայաստանի Հանրապետությունից՝ ըստ երկրների. 2022թ. հունվար-սեպտեմբեր

ՀՀ վիճակագրական կոմիտեի հրապարակած տվյալների համաձայն 2022թ. հունվար-սեպտեմբեր ամիսներին Հայաստանի արտահանման ծավալը կազմել է 3,509 մլրդ դոլար։ 2021թ. համադրելի ցուցանիշի համեմատ արտահանման ծավալներն աճել են 63.84%-ով կամ 1.367 մլրդ դոլարով։

Արտահանման ամենամեծ ծավալները շարունակում են արձանագրվել Ռուսաստանի ուղղությամբ։ Վերոնշյալ ժամանակահատվածում Հայաստանից Ռուսաստան արտահանման ծավալներն աճել են 136.82%-ով կամ 811.54 մլն դոլարով և կազմել 1.405 մլրդ դոլար։ Ռուսաստանին է բաժին ընկնում արտահանման ծավալի 40.03%-ը։

Երկրորդը ԱՄէ-ն է՝ 278.97 մլն դոլար, +367.82% կամ 219.34 մլն դոլար։ Էմիրություններին է բաժին ընկնում արտահանման ծավալի 7.95%-ը։

Եռյակը եզրափակում է Չինաստանը՝ 269.0 մլն դոլար, -10.80% կամ -32.57 մլն դոլար։ Չինաստանին բաժին է ընկնում արտահանման ծավալի 7.67%։

Չորրորդ հորիզոնականում Շվեյցարիան է՝ 194.69 մլն դոլար, -16.85% կամ -39.45 մլն դոլար։ Շվեյցարիային բաժին է ընկնում արտահանման ծավալների 5.55%-ը։

Բուլղարիան հինգերորդն է՝ 187.31 մլն դոլար, +6.68% կամ 11.73 մլն դոլար։ Բուլղարիային բաժին է ընկնում արտահանման ծավալների 5.34%-ը։

Վեցերորդ տեղում Իրաքն է՝ 168.65 մլն դոլար, +49.40% կամ 55.76 մլն դոլար։ Իրաքին բաժին է ընկնում արտահանման ծավալների 4.81%-ը։

Յոթերորդը Նիդերլանդներն է՝ 163.48 մլն դոլար, +33.99% կամ 41.47 մլն դոլար։ Նիդերլանդներին բաժին է ընկնում արտահանման ծավալների 4.66%-ը։

Ութերորդ հորիզոնականում Վրաստանն է՝ 122.45 մլն դոլար, +157.81% կամ 74.95 մլն դոլար։ Վրաստանին բաժին է ընկնում արտահանման ծավալների 3.49%-ը։

Իններորդն Իրանն է՝ 84.65 մլն դոլար, +83.18% կամ +38.44 մլն դոլար։ Իրանին բաժին է ընկնում արտահանման ծավալների 2.41%-ը։

Տասնյակը եզրափակում է Գերմանիան՝ 80.95 մլն դոլար, +39.73% կամ 23.02 մլն դոլար։ Գերմանային բաժին է ընկնում արտահանման ծավալների 2.31%-ը։

Ինչ կայանում է վերպետական կազմավորումներին, ապա վերոնշյալ ժամանակահատվածում ԱՊՀ երկրներից արտահանման ծավալներն աճել են 131.37%-ով կամ 850.66 մլն դոլարով և կազմել 1.5 մլրդ դոլար, մասնավորապես, ԵԱՏՄ երկրներ արտահանումն աճել է 136.99%-ով կամ 848.19 մլն դոլարով և կազմել 1.467 մլրդ դոլար։ ԱՊՀ երկրներին բաժին է ընկնում արտահանման ծավալների 42.69%, իսկ ԵԱՏՄ երկրներին՝ 41.81%։

Եվրամիության ուղղությամբ արտահանման ծավալներն աճել են 23.88%-ով կամ 116.91 մլն դոլարով և կազմել 606.57 մլն դոլար։ Եվրամիությանը բաժին է ընկնում արտահանման ծավալների 17.28%-ը։

15/09/2026
դրամ
Դոլար (USD)
364.18
+0.9
Եվրո (EUR)
420.08
+0.85
Ռուբլի (RUR)
4.3052
+0.0055
Լարի (GEL)
139.8
+0.43
49962
-1268
Արծաթ
735.42
-10.21