ԳՅՈՒՂԱՑԻԱԿԱՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԽՈՇՈՐԱՑՄԱՆ ՀԱՅԵՑԱԿԱՐԳՆ ԱՐԺԱՆԱՑԵԼ Է ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՀԱՎԱՆՈՒԹՅԱՆԸ
ՀՀ կառավարությունը հավանություն է տվել Հայաստանի Հանրապետությունում գյուղացիական տնտեսությունների խոշորացման հայեցակարգին և դրա կատարումն ապահովող միջոցառումների ժամանակացույցին։ Կառավարության բնորոշմամբ` այս հայեցակարգի ընդունմամբ կստեղծվեն գյուղացիական տնտեսությունների խոշորացմանն ուղղված քաղաքականության հստակեցման, ինչպես նաև գործող փոքր չափերի գյուղացիական տնտեսությունների պետական աջակցության արդյունավետ մեխանիզմների ներդրման իրավական հիմքեր։
Նշենք, որ ՀՀ կառավարության դիտարկմամբ` գյուղացիական տնտեսությունների փոքր չափերը և մասնատված հողաբաժինները, որոնք ձևավորվել են հողի սեփականաշնորհման գործընթացի հետևանքով, սահմանափակում են ոլորտի կայուն զարգացումը և խոչընդոտում գյուղատնտեսության վարման ինտենսիվ տեխնոլոգիաների ներդրումը և արդյունաբերականացումը։