Տնտեսական

USD BUY - 390.00+0.00 USD SELL - 395.00-2.00
EUR BUY - 409.00+0.00 EUR SELL - 416.00-2.00
OIL:  BRENT - 73.39-0.29 WTI - 70.01-0.38
COMEX:  GOLD - 2710.10-1.39 SILVER - 31.43-4.61
COMEX:  PLATINUM - 939.60-1.62
LME:  ALUMINIUM - 2599.50-0.06 COPPER - 9091.50-1.09
LME:  NICKEL - 16168.00+1.95 TIN - 29534.00-1.41
LME:  LEAD - 2005.50-1.84 ZINC - 3075.00-1.62
FOREX:  USD/JPY - 153.01+0.47 EUR/GBP - 1.0459-0.45
FOREX:  EUR/USD - 1.0459-0.45 GBP/USD - 1.2657-0.85
STOCKS RUS:  RTSI - 915.60+0.00
STOCKS US: DOW JONES - 43914.12-0.53 NASDAQ - 19902.84-0.66
STOCKS US: S&P 500 - 6051.25-0.54
STOCKS JAPAN:  NIKKEI - 39470.44-0.95 TOPIX - 2746.56-0.95
STOCKS CHINA:  HANG SENG - 19971.24-2.09 SSEC - 3391.88-2.01
STOCKS EUR:  FTSE100 - 8311.76+0.12 CAC40 - 7420.94-0.03
STOCKS EUR:  DAX - 20426.27+0.13
13/12/2024  CBA:  USD - 394.01-0.30 GBP - 498.30-4.13
13/12/2024  CBA:  EURO - 413.24-0.63
13/12/2024  CBA:  GOLD - 34004.58-293.38 SILVER - 403.85+1.98
2012Թ.-ԻՆ ՄԻՋԻՆ ԱՄՍԱԿԱՆ ՍՈՑԻԱԼԱԿԱՆ ԿԵՆՍԱԹՈՇԱԿԸ ԿԿԱԶՄԻ 16 ՀԱԶԱՐ ԴՐԱՄ
08/11/2011 11:25
Կիսվել

2012Թ.-ԻՆ ՄԻՋԻՆ ԱՄՍԱԿԱՆ ՍՈՑԻԱԼԱԿԱՆ ԿԵՆՍԱԹՈՇԱԿԸ ԿԿԱԶՄԻ 16 ՀԱԶԱՐ ԴՐԱՄ

Երեկ` նոյեմբերի 7-ին, ՀՀ Ազգային ժողովի սոցիալական հարցերի եւ ֆինանսավարկային ու բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովների համատեղ նիստում քննարկվել են «ՀՀ 2012թ. պետական բյուջեի մասին» ՀՀ օրենքի նախագծի դրույթները: ՀՀ ֆինանսների նախարարի առաջին տեղակալ Պավել Սաֆարյանը եւ ՀՀ աշխատանքի ու սոցիալական հարցերի նախարար Արթուր Գրիգորյանը պատգամավորների քննարկմանն են ներկայացրել 2012 թ. ՀՀ պետական բյուջեի նախագծով սոցիալական ոլորտի ֆինանսական ցուցանիշները եւ նախատեսված ծրագրերը:

Ըստ ներկայացված տվյալների` սոցիալական ոլորտի ծախսերը (առանց ՀՀ աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարության, ՀՀ աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարության սոցիալական ապահովության պետական ծառայության եւ ՀՀ տարածքային կառավարման նախարարության միգրացիոն պետական ծառայության պահպանման ծախսերի) կկազմեն 303 736. 9 մլն դրամ: Ցուցանիշը 2011թ. նկատմամբ աճել են 35303. 7 մլն դրամով:

Ընդ որում, «Սպայական անձնակազմի եւ նրանց ընտանիքների անդամների կենսաթոշակներ» ծրագրով, առանց կենսաթոշակին տրվող հավելումների եւ թաղման նպաստի, նախատեսվում է 18179.8 մլն դրամ, իսկ «Շարքային զինծառայողների եւ նրանց ընտանիքների անդամների կենսաթոշակներ» ծրագրով (առանց կենսաթոշակին տրվող հավելումների եւ թաղման նպաստի) նախատեսվում է 1 341.9 մլն դրամ:

«Սոցիալական կենսաթոշակներ» ծրագրին կհատկացվի 10 070.4 մլն դրամ:  Միևնույն ժամանակ, 2012թ-ից հիմնական կենսաթոշակի չափը 2500 դրամով կբարձրացվի եւ սոցիալական կենսաթոշակի միջին ամսական չափը կկազմի 16 226.1 դրամ` 2011թ. 13 196.7 դրամի դիմաց: «Աշխատանքային կենսաթոշակներ» ծրագրով նախատեսվում է 169 124.1 մլն դրամ:

«Ընտանեկան նպաստ եւ միանվագ դրամական օգնություն» ծրագրի գծով նախատեսվում է ծախսերի աճ: Նպաստի միջին ամսական չափը կբարձրացվի 10%-ով, որի արդյունքում այն 2012 թ. կկազմի 29 537.8 դրամ` 2011 թ. 26 853 դրամի դիմաց:

Մինչեւ 2 տարեկան երեխայի խնամքի նպաստի ամսական չափը պահպանվելու է 2011 թ. մակարդակին` 18.0 հազ. դրամ: «Երեխայի ծննդյան միանվագ նպաստ» ծրագրի գծով նախատեսվում է ծախսերի նվազում 113.1 մլն. դրամի չափով: Ծախսերի նվազումը պայմանավորված է կանխատեսվող նպաստառուների թվի պակասմամբ: Պահպանվում է 2011 թ. պետական բյուջեով նախատեսված նպաստի չափերը` 1-ին եւ 2-րդ երեխայի ծննդյան դեպքում 50.0 հազ. դրամ, իսկ 3-րդ եւ ավելի երեխայի ծննդյան դեպքում 430.0 հազ. դրամ:  «Հղիության եւ ծննդաբերության նպաստ» ծրագրով նախատեսվում է 3 096.5 մլն դրամ: Աճը 2011 թ. նկատմամբ կկազմի 849.2 մլն. դրամ:

«Գործազկության նպաստ» ծրագրով նախատեսվում է հատկացնել 4503.6 մլն դրամ:

«ՎՏԲ-Հայաստան» ՓԲԸ-ում ավանդատու հանդիսացող քաղաքացիների, որպես նախկին ԽՍՀՄ Խնայբանկի ՀԽՍՀ հանրապետական բանկում մինչեւ 1993 թ. հունիսի 10-ը ներդրված դրամական ավանդների դիմաց փոխհատուցում» ծրագրի գծով ծախսը կազմում է 1.7 մլրդ. դրամ (պահպանվել է 2011թ. պետական բյուջեով նախատեսված չափը):

 «Հայրենական Մեծ Պատերազմի մասնակիցներին, Հայրենական Մեծ Պատերազմի եւ այլ պետություններում մարտական գործողությունների ընթացքում զոհված զինծառայողների ընտանիքներին տրվող դրամական օգնության տրամադրում» ծրագրով կտարամդրվի 8 280.0 մլն դրամ: Դրամական օգնության միջին ամսական չափը կկազմի շուրջ 19493 դրամ:

«Ժամանակավոր անաշխատունակության դեպքում նպաստի վճարում» ծրագրով նախատեսվում է 2 599.4 մլն դրամի չափով ծախս: Ծախսերի աճը կազմում է շուրջ 36.6 մլն դրամ, որը պայմանավորված է միջին օրական նպաստի չափի 182.4 դրամով բարձրացմամբ: 

13/12/2024
դրամ
Դոլար (USD)
394.01
-0.30
Եվրո (EUR)
413.24
-0.63
Ռուբլի (RUR)
3.83
+0.02
Լարի (GEL)
139.72
+0.88
34004.58
-293.38
Արծաթ
403.85
+1.98