Տնտեսական

USD BUY - 385.50+0.50 USD SELL - 388.50-0.50
EUR BUY - 418.00-1.00 EUR SELL - 423.50-1.50
OIL:  BRENT - 75.22+1.12 WTI - 71.60+1.09
COMEX:  GOLD - 2744.20-0.12 SILVER - 32.61-0.97
COMEX:  PLATINUM - 992.10-1.56
LME:  ALUMINIUM - 2620.00+0.77 COPPER - 9696.50+1.32
LME:  NICKEL - 16007.00+0.40 TIN - 32150.00+1.34
LME:  LEAD - 2033.00-1.00 ZINC - 3035.50-1.11
FOREX:  USD/JPY - 152.42+0.16 EUR/GBP - 1.0877-0.12
FOREX:  EUR/USD - 1.0877-0.12 GBP/USD - 1.2953-0.25
STOCKS RUS:  RTSI - 915.60+0.00
STOCKS US: DOW JONES - 41794.60-0.61 NASDAQ - 18179.98-0.33
STOCKS US: S&P 500 - 5712.69-0.28
STOCKS JAPAN:  NIKKEI - 38474.90+1.11 TOPIX - 2664.26+0.76
STOCKS CHINA:  HANG SENG - 21006.97+2.14 SSEC - 3386.99+2.32
STOCKS EUR:  FTSE100 - 8184.24+0.09 CAC40 - 7371.71-0.50
STOCKS EUR:  DAX - 19147.85-0.56
05/11/2024  CBA:  USD - 387.24+0.15 GBP - 502.68+1.05
05/11/2024  CBA:  EURO - 421.90-0.07
05/11/2024  CBA:  GOLD - 34145.52-7.93 SILVER - 408.86+0.66
ՆԱԽԱԳԱՀԻՆ ԻՐ ՀԱՎԱՏԱՐՄԱԳՐԵՐՆ Է ՀԱՆՁՆԵԼ ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ ՃԱՊՈՆԻԱՅԻ ՆՈՐԱՆՇԱՆԱԿ ԴԵՍՊԱՆԸ
08/11/2011 16:55
Կիսվել

ՆԱԽԱԳԱՀԻՆ ԻՐ ՀԱՎԱՏԱՐՄԱԳՐԵՐՆ Է ՀԱՆՁՆԵԼ ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ ՃԱՊՈՆԻԱՅԻ ՆՈՐԱՆՇԱՆԱԿ ԴԵՍՊԱՆԸ

Նախագահ Սերժ Սարգսյանին այսօր իր հավատարմագրերն է հանձնել Հայաստանում Ճապոնիայի նորանշանակ արտակարգ և լիազոր դեսպան Տիկահիտո Հարադան (նստավայրը՝ Մոսկվա):

Հանրապետության ղեկավարը շնորհավորել է դեսպանին նշանակման կապակցությամբ և մաղթել հաջողություններ: Նշելով, որ Հայաստանը կարևորում է հայ-ճապոնական հարաբերությունների համակողմանի զարգացումն ու խորացումը, Նախագահը գոհունակությամբ է արձանագրել հատկապես վերջին տարիներին քաղաքական շփումներում նկատելի որոշակի աշխուժությունը, արտաքին գերատեսչությունների միջև կանոնավոր բնույթ ստացած քաղաքական խորհրդատվությունները: 

Սերժ Սարգսյանը հույս է հայտնել, որ Հայաստանի և Ճապոնիայի միջև տարբեր ոլորտներում առկա համագործակցության լուրջ ներուժը լիարժեքորեն կօգտագործվի դեսպան Տիկահիտո Հարադայի պաշտոնավարման ընթացքում` նպաստելով երկու երկրների և ժողովուրդների միջև բարեկամության առավել ամրապնդմանը: 

Ճապոնիայի նորանշանակ դեսպան Տիկահիտո Հարադան շնորհակալություն է հայտնել Նախագահ Սարգսյանին` շնորհավորանքի ու բարեմաղթանքների համար և վստահեցրել, որ կանի հնարավորը երկկողմ կապերի խորացման ուղղությամբ: Նա նշել է, որ հաջորդ տարի լրանում է Հայաստանի և Ճապոնիայի միջև դիվանագիտական հարաբերությունների հաստատման 20-ամյակը, որը ևս լավ առիթ է մշակութային բազմաբնույթ միջոցառումների անցկացման, տնտեսական ոլորտում համագործակցության ծրագրերի մշակման ու իրագործման համար:

05/11/2024
դրամ
Դոլար (USD)
387.24
+0.15
Եվրո (EUR)
421.90
-0.07
Ռուբլի (RUR)
3.97
+0.06
Լարի (GEL)
141.99
+0.25
34145.52
-7.93
Արծաթ
408.86
+0.66