Տնտեսական

USD BUY - 364.50+0.00 USD SELL - 367.50+0.50
EUR BUY - 418.00+1.00 EUR SELL - 425.50+1.00
OIL:  BRENT - 78.28-7.91 WTI - 74.52-8.22
COMEX:  GOLD - 4129.50+1.79 SILVER - 60.06+4.14
COMEX:  PLATINUM - 1769.70+6.98
LME:  ALUMINIUM - 3184.00-0.27 COPPER - 13791.00-0.12
LME:  NICKEL - 17249.00+0.09 TIN - 55268.00+2.50
LME:  LEAD - 1877.50-1.00 ZINC - 3643.00+1.43
FOREX:  USD/JPY - 157.49-0.06 EUR/GBP - 1.1535+0.25
FOREX:  EUR/USD - 1.1535+0.25 GBP/USD - 1.3454+0.21
STOCKS RUS:  RTSI - 881.14-1.02
STOCKS US: DOW JONES - 54085.88+1.71 NASDAQ - 26584.99+2.59
STOCKS US: S&P 500 - 7736.52+1.79
STOCKS JAPAN:  NIKKEI - 66300.44+3.66 TOPIX - 4046.17+2.13
STOCKS CHINA:  HANG SENG - 25915.82+0.24 SSEC - 3878.43+1.47
STOCKS EUR:  FTSE100 - 10879.38+0.20 CAC40 - 8666.63+0.61
STOCKS EUR:  DAX - 26202.35+0.77
05/08/2026  CBA:  USD - 366.14-0.87 GBP - 493.12-0.21
05/08/2026  CBA:  EURO - 422.56+0.06
05/08/2026  CBA:  GOLD - 48078+547 SILVER - 692+8.03
ՍԵՐԺ ՍԱՐԳՍՅԱՆ. «ՄԵՆՔ ՏՆՏԵՍԱԿԱՆ ԱՃԻ ԵՎ ԶԱՐԳԱՑՄԱՆ ԽՆԴԻՐ ՈՒՆԵՆՔ»
09/11/2011 16:36
Կիսվել

ՍԵՐԺ ՍԱՐԳՍՅԱՆ. «ՄԵՆՔ ՏՆՏԵՍԱԿԱՆ ԱՃԻ ԵՎ ԶԱՐԳԱՑՄԱՆ ԽՆԴԻՐ ՈՒՆԵՆՔ»

Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր` նոյեմբերի 9-ին, մասնակցել է Հայաստանի արդյունաբերողների և գործարարների (գործատուների) միության (ՀԱԳ(Գ)Մ) համագումարին: Հանրապետության ղեկավարը համագումարում հանդես է եկել մասնակիցներին ուղղված ողջույնի խոսքով` ընդգծելով, որ համագումաըը լավ առիթ է կատարված աշխատանքներն ամփոփելու և գնահատելու, ինչպես նաև  ապագա ծրագրերը քննարկելու համար:

ՀՀ նախագահն իր խոսքում անդրադարձել է համաշխարհային տնտեսության ներկայիս զարգացումներին և նշել, որ հաջողակ կարող են լինել միայն այն երկրները, որոնք կկարողանան միավորել իրենց ազգային ներուժը, կդնեն զարգացման բարձր նշաձողեր և հետևողականորեն կաշխատեն դրանց հասնելու ուղղությամբ: «Որպես փոքրածավալ շուկա ունեցող երկիր` մենք պետք է կարողանանք դառնալ համաշխարհային զարգացած արդյունաբերական համակարգի մասնագիտացած մասը, ինչը թույլ կտա ապահովել մեր ներքին զարգացումը և աճը: Հենց այստեղ է անհրաժեշտ փոխակերպումը: Մենք պարտավոր ենք ընդառաջ գնալ ժամանակակից աշխարհի պահանջներին, վերաիմաստավորել մեր գործելակերպը, ակնկալիքներն ու վարքագիծը», – նշել է Սերժ Սարգսյանը:

Խոսելով Հայաստանի տնտեսության ներկայիս համընդհանուր խնդիրների մասին` ՀՀ նախագահը փաստել է, որ մեր երկիրը տնտեսական աճի և զարգացման խնդիր ունի և որն ավելին է, քան պարզապես արտադրությունների և զբաղվածության աճը: «Տնտեսական զարգացումն այսօր ազգային անվտանգության նշանակություն ունի: Տնտեսական զարգացմամբ ենք միայն բարելավելու մարդու կյանքը, վերացնելու առկա բացասական երևույթները, շարունակաբար ուժեղացնելու մեր պետականությունը: Այդ խնդիրը համընդհանուր է և որևէ մեկի մենաշնորհը չէ», -նշել է Սերժ Սարգսյանը` հավելելով. «Պատմական անհրաժեշտությունը պահանջում է փոխակերպում. պետք է փոխակերպվեն մեր պետական ծառայողը, հասարակական գործիչը, գործարարը և ընդհանուր առմամբ` Հայաստանի Հանրապետության քաղաքացին: Գործարարությունը պետք է հետևողականորեն տարանջատվի պետական համակարգից և իշխանությունից: Փոխարենը պետությունը պետք է շարունակի սովորել լիարժեքորեն հարգել և ապահովել յուրաքանչյուր քաղաքացու և գործարարի շահը»:

 

05/08/2026
դրամ
Դոլար (USD)
366.14
-0.87
Եվրո (EUR)
422.56
+0.06
Ռուբլի (RUR)
4.5041
-0.0219
Լարի (GEL)
139.73
-0.35
48078
+547
Արծաթ
692
+8.03