Տնտեսական

USD BUY - 366.00-0.50 USD SELL - 369.00-0.50
EUR BUY - 416.00-1.00 EUR SELL - 422.00+0.00
OIL:  BRENT - 72.51-0.78 WTI - 70.41+0.24
COMEX:  GOLD - 3962.50-2.51 SILVER - 57.28-3.18
COMEX:  PLATINUM - 1573.70-3.40
LME:  ALUMINIUM - 3179.50-1.64 COPPER - 13357.50-0.10
LME:  NICKEL - 16699.00-2.75 TIN - 50553.00-1.17
LME:  LEAD - 1903.50-1.58 ZINC - 3472.00-0.57
FOREX:  USD/JPY - 162.15+0.27 EUR/GBP - 1.1397+0.14
FOREX:  EUR/USD - 1.1397+0.14 GBP/USD - 1.323+0.22
STOCKS RUS:  RTSI - 952.03+1.89
STOCKS US: DOW JONES - 52182.74+0.59 NASDAQ - 25820.14+2.07
STOCKS US: S&P 500 - 7440.43+1.18
STOCKS JAPAN:  NIKKEI - 70062.32+0.86 TOPIX - 3994.76+0.32
STOCKS CHINA:  HANG SENG - 22881.02-0.63 SSEC - 4094.40+0.50
STOCKS EUR:  FTSE100 - 10484.22-0.23 CAC40 - 8367.33-0.21
STOCKS EUR:  DAX - 24626.89-0.18
30/06/2026  CBA:  USD - 367.89-0.17 GBP - 486.87+0.11
30/06/2026  CBA:  EURO - 419.47-0.34
30/06/2026  CBA:  GOLD - 47625-561 SILVER - 682.53-8.3
ՖՐԱՆՍԻԱԿԱՆ CREDIT AGRICOLE ԲԱՆԿԻ ԶՈՒՏ ՇԱՀՈՒՅԹԸ ԿՐՃԱՏՎԵԼ Է ՇՈՒՐՋ 3 ԱՆԳԱՄ
10/11/2011 16:46
Կիսվել

ՖՐԱՆՍԻԱԿԱՆ CREDIT AGRICOLE ԲԱՆԿԻ ԶՈՒՏ ՇԱՀՈՒՅԹԸ ԿՐՃԱՏՎԵԼ Է ՇՈՒՐՋ 3 ԱՆԳԱՄ

Ֆրանսիական Credit Agricole SA բանկը, որն իր կապիտալիզացիայի մակարդակով Ֆրանսիայի երրորդ, իսկ ակտիվների մակարդակով երկրորդ բանկն է, ամփոփել է ընթացիկ տարվա երրորդ եռամսյակի գործունեության արդյունքները: Բանկի կողմից հրապարակված ֆինանսական հաշվետվության համաձայն՝ հաշվետու ժամանակահատվածում բանկի զուտ շահույթը, նախորդ տարվա նույն ժամանակահատվածի հետ համեմատած, կրճատվել է 65%-ով կամ 2,9 անգամ և կազմել 258 մլն եվրո:

Բանկի համախառն հասույթը հաշվետու այս ժամանակահատվածում  աճել է 6,2%-ով և կազմել 5,3 մլրդ եվրո: Ընդ որում,  համախառն հասույթի աճն առավելապես ապահովել է Credit Agricole բանկի` բանկային մանրածախ գործառնությունների ստորաբաժանումը:  Միևնույն ժամանակ, ընթացիկ տարվա երրորդ եռամսյակը Credit Agricole բանկի կորպորատիվ հաճախորդների սպասարկման և ներդրումային ստորաբաժանումների համար եղել է «վատագույններից» մեկը:

Նշենք, որ հաշվետու եռամսյակում Credit Agricole-ն իր պորտֆելից դուրս է գրել հունական երկարաժամկետ պարտավորությունների 60%-ը՝ ծախսագրելով 637 մլն եվրո:

Տարեսկզբից Credit Agricole-ի բաժնետոմսերի գները կրճատվել են 47%-ով, որի արդյուքնում բանկի շուկայական արժեքը ներկայումս գնահատվում է 12,5 մլրդ եվրո:

30/06/2026
դրամ
Դոլար (USD)
367.89
-0.17
Եվրո (EUR)
419.47
-0.34
Ռուբլի (RUR)
4.706
-0.0255
Լարի (GEL)
139.07
-0.01
47625
-561
Արծաթ
682.53
-8.3