WALT DISNEY-Ը ԳՐԱՆՑԵԼ Է ԶՈՒՏ ՇԱՀՈՒՅԹԻ 21% ԱՃ
Ամերիկյան The Walt Disney Company-ն ամփոփել է ֆինանասական տարվա արդյունքները, որն ավարտվել է 2011 թվականի հոկտեմբերի մեկին: Ընկերության հրապարակած ֆինանսական հաշվետվության համաձայն՝ հաշվետու ժամանակահատվածում զուտ շահույթը, նախորդ տարվա նույն ժամանակահատվածի հետ համեմատած, աճել է 21%-ով և կազմել 4,807 մլրդ ԱՄՆ դոլար: Միևնույն ժամանակ, ընկերության հասույթն աճել է 7%-ով և կազմել 40,893 մլրդ ԱՄՆ դոլար:
Walt Disney ընկերությունը հիմնադրվել է 1923 թվականին և ներկայումս համարվում է աշխարհի երկրորդ խոշոր մեդիակորպորացիան` իր հիմնական մրցակից Time Warner-ից հետո: Ընկերությունն իր գործունեությունը ծավալում է չորս հիմնական ուղղություններով` ֆիլմերի արտադրություն (Walt Disney Pictures, Touchstone, Hollywood Pictures և Miramax), հանգստի և ժամանցի կազմակերպում (Walt Disney World և Disneyland), սպառողական արտադրանքների թողակում և մեդիա արտադրություն: