Տնտեսական

USD BUY - 362.50+0.00 USD SELL - 364.50+0.50
EUR BUY - 419.00-1.00 EUR SELL - 424.50+0.50
OIL:  BRENT - 101.00+1.73 WTI - 96.12+2.06
COMEX:  GOLD - 4418.30+0.56 SILVER - 67.94+2.47
COMEX:  PLATINUM - 1892.40+2.81
LME:  ALUMINIUM - 3220.50+1.15 COPPER - 13986.50+1.42
LME:  NICKEL - 16751.00-2.89 TIN - 54819.00-0.81
LME:  LEAD - 1887.00+0.51 ZINC - 3693.00+1.37
FOREX:  USD/JPY - 153.42-0.01 EUR/GBP - 1.1634+0.03
FOREX:  EUR/USD - 1.1634+0.03 GBP/USD - 1.3553+0.06
STOCKS RUS:  RTSI - 834.57+0.74
STOCKS US: DOW JONES - 52380.66-0.77 NASDAQ - 26253.34-0.64
STOCKS US: S&P 500 - 7636.36-0.48
STOCKS JAPAN:  NIKKEI - 65270.95+0.20 TOPIX - 4054.58+0.20
STOCKS CHINA:  HANG SENG - 24954.47-1.27 SSEC - 3934.40-0.43
STOCKS EUR:  FTSE100 - 10670.06-1.31 CAC40 - 8156.67-1.94
STOCKS EUR:  DAX - 25576.45-1.66
10/09/2026  CBA:  USD - 363.89+0.31 GBP - 492.6+0.46
10/09/2026  CBA:  EURO - 423.09+0.21
10/09/2026  CBA:  GOLD - 51651+228 SILVER - 775.14+4.64
Լույս հիմնադրամ. 2023թ. տնտեսական աճի կանխատեսումը էական ռիսկեր է պարունակում
08/12/2022 13:45
Կիսվել

Լույս հիմնադրամ. 2023թ. տնտեսական աճի կանխատեսումը էական ռիսկեր է պարունակում

ԼՈՒՅՍ հիմնադրամը վերլուծել է 2023թ. պետական բյուջեի նախագիծը։

Բյուջեի ցուցանիշների աճի համար հիմք հանդիսացող տնտեսական բարձր աճը կարող է ժամանակավոր լինել: Կառավարությունը, անկախ իր գործողություններից, ստացել է բարձր տնտեսական աճի ստեղծած հնարավորությունները և ներկայացրել բարձր ցուցանիշներով բյուջեի նախագիծ: Սակայն, տնտեսական աճը արագացնող գործոնները կախված չեն ինչպես կառավարության գործողություններից, այնպես էլ ՀՀ ներքին այլ գործոններից: Փոխարենը դրանք կախված են աշխարհաքաղաքական իրավիճակից, որը շատ կտրուկ կարող է փոխվել: Մինչդեռ կառավարությունը իրավիճակին համապատասխան տնտեսության «գերտաքացող» ոլորտներից դեպի տնտեսության ներուժը բարձրացնող ոլորտներ ռեսուրսների վերաբաշխման քաղաքականություն չի իրականացնում, ինչը միջնաժամկետում, ներկա դրական շոկի վերացման պայմաններում, խնդիրներ կստեղծի տնտեսական աճի ապահովման տեսանկյունից:

2023թ. տնտեսական աճի կանխատեսումը էական ռիսկեր է պարունակում: Կառավարությունը շարունակել է բյուջեն կառուցել թիրախային, այլ ոչ թե կանխատեսվող տնտեսական աճի հիման վրա: Սակայն, մյուս բոլոր կառույցները 2023-ին տնտեսական աճը կանխատեսում են 4-5%-ի շրջանակներում: Հետևաբար, այս մասով առկա են ռիսկեր, որոնց նյութականացումը կհանգեցնի բյուջեի եկամուտների նվազմանը, ֆինանսավորման կարիքի աճին և պարտքի բեռի սպասվածից ավելի բարձր մակարդակի ձևավորմանը:

Բյուջեի կատարման համար ռիսկային է հարկային եկամուտների կանխատեսումը: 2023-ի համար կառավարությունը թիրախավորել է հարկեր/ՀՆԱ հարաբերակցության բարելավում շուրջ 0.5 տոկոսային կետով, այն դեպքում, երբ առկա է առնվազն 0.6 տոկոսային կետով օրենսդրական բացասական ազդեցություն: Դա նշանակում է, որ հարկային վարչարարության միջոցով պետք է բարելավվի հարկեր/ՀՆԱ ցուցանիշը առնվազն 1.1 տոկոսային կետով, ինչն անիրատեսական է՝ հաշվի առնելով այն, որ 2022թ. բարձր տնտեսական աճի պայմաններում վարչարարության բարելավման հաշվին հարկեր/ՀՆԱ-ի բարելավում գրեթե չի արձանագրվել:

Կապիտալ ծախսերի խոշոր ծավալի իրականացումը արժանահավատ չէ: Կառավարությունը կրկին ներկայացրել է բավական բարձր կապիտալ ծախսերի նախագիծ (557.7 մլրդ դրամ` ՀՆԱ-ի 6.0%-ը), որն ոչ ամբողջությամբ է կատարվելու՝ հաշվի առնելով ինչպես 2022-ի, այնպես էլ նախորդ տարիների կատարողականները: Հետևաբար, անհասկանալի է բարձր թիրախ սահմանելու նպատակը, եթե ի սկզբանե հայտնի է, որ այն չի կատարվելու: Այս կերպ վարվելու արդյունքում նվազում է ռեսուրսների օգտագործման արդյունավետությունը, քանի որ արտաքին վարկերը հատկացվում են ՀՀ-ին այդ ծրագրերի իրականացման նպատակով, այնուհետև վարկերից չօգտվելու համար ՀՀ կառավարությունը վճարում է մեծ չափով տույժեր: Բացի այդ, նվազում է վստահությունը հարկաբյուջետային քաղաքականության նկատմամբ՝ ինչպես ներքին, այնպես էլ արտաքին գործընկերների շրջանում, ինչը հանգեցնում է նաև երկրի նկատմամբ վստահության անկման:

Պաշտպանության ոլորտի ծախսերի աճը ողջունելի է, սակայն փաստացի ցուցանիշները, ինչպես կապիտալ ծախսերի պարագայում, մտահոգության առիթ են տալիս: Պաշտպանության ոլորտի ծախսերի էական բարձրացումը դրական երևույթ է՝ հաշվի առնելով հետպատերազմական վիճակում անվտանգության ապահովման կարևորությունը: Սակայն, 2021 և 2022թթ.-ին պաշտպանության ոլորտում ծախսերի նշանակալի բարձրացում տեղի չի ունեցել, իսկ 2022թ. հունվար-սեպտեմբեր ամիսների ճշտված պլանը կատարվել է ընդամենը 67.5%-ով: Հետևաբար, ինչպես կապիտալ ծախսերի դեպքում, պաշտպանության ոլորտի ծախսերի էական մեծ մակարդակի իրականացումն արժանահավատ չէ:

Կառավարության կողմից լրացուցիչ ռեսուրսների բաշխման ուղղությունները խնդրահարույց են: 2023թ. նախատեսվել է էապես բարձրացնել «Հասարակական կարգ, անվտանգություն և դատական գործունեություն» հոդվածի գծով ծախսերի ծավալը: Վերջինիս աճը կազմելու է 18.1%՝ գերազանցելով սոցիալական և տնտեսական ոլորտներին հատկացվող գումարների աճին: Ընդ որում, այդ հոդվածում են նաև ներառված ոստիկանության և դատական գործունեության ծախսերը, որոնք աճելու են համապատասխանաբար 14.0%-ով և 24.0%-ով, այն դեպքում, երբ սոցիալական պաշտպանության ծախսերը աճելու են ընդամենը 12.4%-ով:

Վերլուծությունն ամբողջությամբ հասանելի է հետևյալ հղումով՝ https://bit.ly/3OIOuHg

10/09/2026
դրամ
Դոլար (USD)
363.89
+0.31
Եվրո (EUR)
423.09
+0.21
Ռուբլի (RUR)
4.2891
+0.056
Լարի (GEL)
139.43
+0.13
51651
+228
Արծաթ
775.14
+4.64