Տնտեսական

USD BUY - 392.00+0.00 USD SELL - 398.00+0.50
EUR BUY - 408.00+0.00 EUR SELL - 415.00+1.00
OIL:  BRENT - 72.42-0.93 WTI - 68.95-1.77
COMEX:  GOLD - 2612.40-0.40 SILVER - 29.34-1.84
COMEX:  PLATINUM - 922.00-0.53
LME:  ALUMINIUM - 2507.00-0.85 COPPER - 8883.00-1.61
LME:  NICKEL - 15113.00-2.55 TIN - 28399.00-2.46
LME:  LEAD - 1971.50-0.50 ZINC - 2967.00-0.93
FOREX:  USD/JPY - 157.14+1.21 EUR/GBP - 1.036-0.16
FOREX:  EUR/USD - 1.036-0.16 GBP/USD - 1.2479-0.82
STOCKS RUS:  RTSI - 915.60+0.00
STOCKS US: DOW JONES - 42342.24+0.04 NASDAQ - 19372.77-0.10
STOCKS US: S&P 500 - 5867.08-0.09
STOCKS JAPAN:  NIKKEI - 38701.90-0.29 TOPIX - 2701.99-0.44
STOCKS CHINA:  HANG SENG - 19720.70-0.16 SSEC - 3368.07-0.06
STOCKS EUR:  FTSE100 - 8105.32-1.14 CAC40 - 7294.37-1.22
STOCKS EUR:  DAX - 19969.86-1.35
20/12/2024  CBA:  USD - 395.05+0.14 GBP - 494.09-5.04
20/12/2024  CBA:  EURO - 410.46-0.52
20/12/2024  CBA:  GOLD - 32927.10-536.83 SILVER - 374.56-10.85
ՊԵԿ. «Սպայկա» ՍՊԸ-ի և ընկերության հետ փոխկապակցված մյուս կազմակերպությունների կողմից պետական բյուջե է վերականգնվել շուրջ 8.5 մլրդ դրամ
12/12/2022 17:25
Կիսվել

ՊԵԿ. «Սպայկա» ՍՊԸ-ի և ընկերության հետ փոխկապակցված մյուս կազմակերպությունների կողմից պետական բյուջե է վերականգնվել շուրջ 8.5 մլրդ դրամ

ՊԵԿ քննչական վարչությունում քննվող քրեական վարույթի շրջանակում, ինչպես արդեն իսկ տեղեկացվել էր հանրությանը, պարզվել է, որ «Սպայկա» ՍՊԸ գլխավոր տնօրենը, նշված կազմակերպության, ինչպես նաև փաստացի իր կողմից ղեկավարվող «Գրինպրոդուկտ» ՍՊԸ-ի միջոցով 2015-2018թթ. ժամանակահատվածում տարբեր երկրներից, այդ թվում՝ Լեհաստանի Հանրապետությունից, Բելգիայի Թագավորությունից, Հունաստանի Հանրապետությունից, Հայաստանի Հանրապետություն էր ներմուծել տարատեսակ սննդամթերք (պանիր, տանձ, չինական կաղամբ, լոլիկ, վարունգ): Սակայն, խեղաթյուրելով ձեռք բերված ապրանքների վերաբերյալ տվյալները և Հայաստանի Հանրապետության մաքսային մարմիններին ներկայացնելով դրանց վերաբերյալ իրականությանը չհամապատասխանող տեղեկություններ, ձեռք բերված սննդամթերքը ՀՀ ներմուծելիս ձևակերպել էր որպես ամոնիումի նիտրատ (սելիտրա)՝ խուսափելով առանձնապես խոշոր չափերի հարկեր վճարելուց:

Հետագա նախաքննության ընթացքում իրականացված մեծամասշտաբ քննչական գործողությունների՝ հարցաքննությունների, խուզարկությունների, առգրավվումների, զննումների, այլ պետությունների իրավասու մարմիններից ստացված իրավական օգնության միջնորդությունների պատասխանների, ինչպես նաև իրականացված մեծածավալ օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում ձեռք են բերվել նկարագրված հանցավոր արարքները հիմնավորող անհերքելի ապացույցներ: Հաշվարկվել և հստակեցվել է պետությանը չվճարված հարկային պարտավորությունների վերջնական չափը:

Վերոգրյալի հիման վրա «Սպայկա» ընկերության գլխավոր տնօրենին մեղադրանք է առաջադրվել 18.04.2003թ.-ին ընդունված և մինչև 01.07.2022թ.-ին գործած՝ ՀՀ քրեական օրենսգրքի 205-րդ հոդվածի 2-րդ մասով և 38-205-րդ հոդվածի 2-րդ մասով: Նախաքննության ընթացքում մեղադրյալն իրեն մեղավոր է ճանաչել և պատրաստակամություն հայտնել օժանդակել նախաքննությանը և պետական բյուջե վճարել հաշվարկված լրացուցիչ հարկային պարտավորությունները:

Քրեական վարույթի ընթացքում ձեռք բերված ելակետային տվյալներն օգտագործվել են «Սպայկա», «Գրինպրոդուկտ» և «Վիլլիջ Գրուպ» ընկերություններում իրականացնող համալիր հարկային ստուգումների ընթացքում և արդյունքում՝ նշված ելակետային տվյալների, ինչպես նաև տվյալ կազմակերպությունների կողմից հարկային մարմնին ներկայացված ճշտված հաշվարկների հիման վրա հաշվարկվել են լրացուցիչ շուրջ 5.5 մլրդ ՀՀ դրամ գումարի չափով վերջնական հարկային պարտավորություններ, որի գերակշիռ մասը պետական բյուջե է վերականգնվել 2022թ.-ի նոյեմբերին, իսկ մնացած մասը ընկերությունը պարտավորվել է վճարել ըստ սահմանված ժամանակացույցի:

Կոմիտեն հարկ է համարում տեղեկացնել նաև, որ քրեական վարույթի ընթացքում «Սպայկա» ընկերության և դրա հետ փոխկապակցված մյուս կազմակերպությունների կողմից, ընդհանուր առմամբ, պետական բյուջե է վերականգնվել շուրջ 8.5 մլրդ դրամ գումար:

20/12/2024
դրամ
Դոլար (USD)
395.05
+0.14
Եվրո (EUR)
410.46
-0.52
Ռուբլի (RUR)
3.85
+0.02
Լարի (GEL)
141.22
+0.15
32927.10
-536.83
Արծաթ
374.56
-10.85