ՄԵԾ ԲՐԻՏԱՆԻԱՆ ԴԱԴԱՐԵՑՆՈՒՄ Է ՀԱՄԱԳՈՐԾԱԿՑՈՒԹՅՈՒՆՆ ԻՐԱՆԱԿԱՆ ԲԱՆԿԵՐԻ ՀԵՏ
Բրիտանական կառավարությունը նոր սահմանափակումներ է մտցրել Իրանի հետ հարաբերություններում: Նման որոշումը պայմանավորվել է ՄԱԿ-ի կողմից հրապարակված նոր հաշվետվությամբ, որի համաձայն` կան հստակ ապացույցներ, որ իրանական բանկերն ակտիվորեն ֆինանսավորում են միջուկային զենքերի պատրաստման ծրագրեր:
Պատմության մեջ առաջին անգամ Մեծ Բրիտանիան լիովին կասեցրել է Իրանի ողջ բանկային ոլորտի հետ հարաբերությունները:
Կանխատեսվում է, որ ԱՄՆ-ն և Կանադան նույնպես կհայտարարեն Իրանի նկատմամբ տնտեսական պատժամիջոցների ու սահմանափակումների կիրառման մասին: