Տնտեսական

USD BUY - 396.00+3.50 USD SELL - 401.00+4.00
EUR BUY - 417.00+3.00 EUR SELL - 424.00+3.00
OIL:  BRENT - 72.94-0.60 WTI - 68.15-1.47
COMEX:  GOLD - 2673.90+0.58 SILVER - 31.10+1.40
COMEX:  PLATINUM - 951.80+0.51
LME:  ALUMINIUM - 2594.00-0.19 COPPER - 9010.50+0.09
LME:  NICKEL - 15903.00-1.00 TIN - 28913.00+2.56
LME:  LEAD - 2072.50+0.75 ZINC - 3103.00+1.60
FOREX:  USD/JPY - 149.75-0.18 EUR/GBP - 1.0575+0.04
FOREX:  EUR/USD - 1.0575+0.04 GBP/USD - 1.2737+0.20
STOCKS RUS:  RTSI - 915.60+0.00
STOCKS US: DOW JONES - 44910.65+0.42 NASDAQ - 19218.17+0.83
STOCKS US: S&P 500 - 6032.38+0.56
STOCKS JAPAN:  NIKKEI - 38208.03-0.37 TOPIX - 2680.71-0.24
STOCKS CHINA:  HANG SENG - 19423.61+0.29 SSEC - 3326.46+0.93
STOCKS EUR:  FTSE100 - 8287.30+0.07 CAC40 - 7235.11+0.78
STOCKS EUR:  DAX - 19626.45+1.03
29/11/2024  CBA:  USD - 394.64+1.67 GBP - 500.84+3.18
29/11/2024  CBA:  EURO - 416.82+2.24
29/11/2024  CBA:  GOLD - 33519.71+154.48 SILVER - 381.46-3.76
ՎԵՆԻԱՄԻՆ ՍԱՖԻՆ. «FOREX-Ը ԼՈՒՐՋ ԱՇԽԱՏԱՆՔ Է»
23/11/2011 17:58
Կիսվել

ՎԵՆԻԱՄԻՆ ՍԱՖԻՆ. «FOREX-Ը ԼՈՒՐՋ ԱՇԽԱՏԱՆՔ Է»

Այսօր` նոյեմբերի  23-ին, Forex Club-ի հայաստանյան գրասենյակը կազմակերպել էր մամլո ասուլիս` «Բորսայական առևտուրը ֆինանսական շուկաներում» թեմայով: Ասուլիսի հիմնական բանախոսը Բորսայական առևտրի միջազգային ակադեմիայի ռեկտոր Վենիամին Էլտուզարովիչ Սաֆինն էր, ով, ունենալով ֆինանսական շուկաներում բորսայական առևտրի բազմամյա փորձ, ներկայացրեց ֆինանսական շուկաներում աշխատելու սկզբունքներն ու հանրության ֆինանսական գրագիտության բարձրացման հիմնական ուղիներն, ինչպես նաև անդրադարձավ ներկայիս կարևորագույն արտարժույթային զույգի՝ Եվրո/ԱՄՆ դոլար-ի կանխատեսումներին ու հեռանկարներին:

Ըստ Վենիամին Սաֆինի` Forex շուկայում լուրջ հաջողության հասնելու համար պետք է ունենալ բարձր պատրաստվածություն և գիտելիքներ: «Forex-ը լուրջ աշխատանք է, բիզնես, և ինչպես մյուս բոլոր մասնագիտություններում, այստեղ ևս պահաջվում է համապատասխան կրթություն ու կարգապահություն», – ընդգծեց բանախոսը` հավելելով, որ Forex-ում պետք է ոչ թե խաղալ, այլ աշխատել: Նշենք, որ ըստ վիճակագրության` Forex-ի հետ աշխատող թրեյդերների միայն 24-30%-ն է աշխատում «շահույթով», մինչդեռ մնացյալ շուրջ 70%-ն աշխատում է վնասով:

Վենիամին Սաֆինի կանխատեսմամբ` Եվրո/ԱՄՆ դոլար զույգն առաջիկայում ևս կշարունակի իր շարունակական անկումը` պայմանավորված առավելապես եվրոպական պարտքային ճգնաժամով:  Ըստ վերլուծաբանի` մոտակա 10 տարիների ընթացքում ամերիկյան դոլարը դեռևս կշարունակի պահպանել իր առաջատար դիրքը` որպես համաշխարհային արժույթ:

29/11/2024
դրամ
Դոլար (USD)
394.64
+1.67
Եվրո (EUR)
416.82
+2.24
Ռուբլի (RUR)
3.66
+0.09
Լարի (GEL)
141.07
-2.23
33519.71
+154.48
Արծաթ
381.46
-3.76