Տնտեսական

USD BUY - 392.00+0.00 USD SELL - 398.00+0.50
EUR BUY - 408.00+0.00 EUR SELL - 415.00+1.00
OIL:  BRENT - 72.94+0.72 WTI - 69.58+0.91
COMEX:  GOLD - 2640.50+1.08 SILVER - 30.08+2.52
COMEX:  PLATINUM - 931.90+1.07
LME:  ALUMINIUM - 2507.00-0.85 COPPER - 8883.00-1.61
LME:  NICKEL - 15113.00-2.55 TIN - 28399.00-2.46
LME:  LEAD - 1971.50-0.50 ZINC - 2967.00-0.93
FOREX:  USD/JPY - 156.41-0.46 EUR/GBP - 1.0429+0.67
FOREX:  EUR/USD - 1.0429+0.67 GBP/USD - 1.2569+0.72
STOCKS RUS:  RTSI - 915.60+0.00
STOCKS US: DOW JONES - 42840.26+1.18 NASDAQ - 19572.60+1.03
STOCKS US: S&P 500 - 5930.85+1.09
STOCKS JAPAN:  NIKKEI - 38701.90-0.29 TOPIX - 2701.99-0.44
STOCKS CHINA:  HANG SENG - 19720.70-0.16 SSEC - 3368.07-0.06
STOCKS EUR:  FTSE100 - 8084.61-0.26 CAC40 - 7274.48-0.27
STOCKS EUR:  DAX - 19884.75-0.43
20/12/2024  CBA:  USD - 395.05+0.14 GBP - 494.09-5.04
20/12/2024  CBA:  EURO - 410.46-0.52
20/12/2024  CBA:  GOLD - 32927.10-536.83 SILVER - 374.56-10.85
ԱՆԻՖ-ի նոր ներդրումը գյուղատնտեսության ոլորտում
16/12/2022 12:40
Կիսվել

ԱՆԻՖ-ի նոր ներդրումը գյուղատնտեսության ոլորտում

Հայաստանի պետական հետաքրքրությունների ֆոնդի` ԱՆԻՖ-ի, «Ձեռնարկատեր+պետություն» ներդրումային ֆոնդը «Քեյ ընդ Ջի» ընկերության հետ համատեղ մեկնարկում է նոր ներդրումային ծրագիր: «Բերրիմաունթ» (Berrymount) համատեղ ձեռնարկությունն իրականացնելու է ելակի լայնածավալ արտադրություն՝ արտահանման նպատակով։ 

Գործընկեր «Քեյ ընդ Ջի» ընկերությունը հիմնադրվել է 2015 թվականին և արդեն ունի երկու ջերմոց՝ ընդհանուր 6 հեկտար տարածքով։ ԱՆԻՖ-ի «Ձեռնարկատեր+պետություն» ներդրումային ֆոնդի հետ համատեղ ծրագրի իրականացման արդյունքում կկառուցվի երրորդ ջերմոցը։ Ընկերությունն իր արտադրանքը գրեթե ամբողջությամբ արտահանում է։ Ջերմոցների սարքավորումները մատակարարվում են ֆրանսիական «Րիշել» ընկերության կողմից, որը ոլորտի առաջատարներից է։ Ելակն աճեցվում է հիդրոպոնիկ եղանակով՝ առանց պեստիցիդների և քիմիական մշակման։

ԱՆԻՖ-ի ներդրման արդյունքում կառուցվելիք նոր ջերմոցը նախատեսում է կրկնակի ավելացնել ընկերության արտահանումը։ ԱՆԻՖ-ի «Ձեռնարկատեր + պետություն» ներդրումային ֆոնդի ներդրումը կազմում է 960 մլն ՀՀ դրամ։ 

«Ձեռնարկատեր + պետություն» ներդրումային ֆոնդի տնօրեն Բելլա Մանուկյանը մեկնաբանել է գործարքը. «Բերրիմաունթ» ընկերությունում մեր համատեղ ներդրումը շուկայում արդեն կայացած ընկերության հետ հնարավորություն է ընձեռում հայկական գյուղատնտեսական ապրանքների արտահանման ծավալի մեծացման ու շուկայի ընդլայնման համար։ Մեզ համար հատկապես կարևոր է, որ ընկերությունը, որի հետ իրականացնում ենք ծրագիրը,  ոլորտում ունի տարիների հաջողակ փորձ»։ 

Գործընկեր «Քեյ ընդ Ջի» ընկերության հիմնադիր և տնօրեն Դմիտրի Ալեքսեյենկոյի խոսքով, ԱՆԻՖ-ի ներդրումը կօգնի ընկերությանը իրագործել ընկերության ընդլայնման ռազմավարությունը։ «Մենք այս համագործակցությունը դիտարկում ենք ոչ թե որպես պետական աջակցություն բիզնեսին, այլ որպես համատեղ արդյունավետ և շահավետ բիզնես ներդրում թե՛ մեր ընկերության, թե՛ ԱՆԻՖ-ի համար։ Որակյալ գյուղմթերքի պահանջարկն աճում է և Հայաստանի մրցունակությունն այս ոլորտում աճի մեծ պոտեցիալ ունի»։ 

Ջերմոցի շինարարությունը նախատեսվում է ավարտել 2023թ. օգոստոսին։ 

ԱՆԻՖ-ի նոր ներդրումը գյուղատնտեսության ոլորտում

20/12/2024
դրամ
Դոլար (USD)
395.05
+0.14
Եվրո (EUR)
410.46
-0.52
Ռուբլի (RUR)
3.85
+0.02
Լարի (GEL)
141.22
+0.15
32927.10
-536.83
Արծաթ
374.56
-10.85