Տնտեսական

USD BUY - 361.00-1.00 USD SELL - 363.50+0.00
EUR BUY - 408.00+0.00 EUR SELL - 410.00-3.00
OIL:  BRENT - 102.05+5.35 WTI - 92.50+3.79
COMEX:  GOLD - 4146.30-0.06 SILVER - 60.73+1.05
COMEX:  PLATINUM - 1746.30+0.78
LME:  ALUMINIUM - 3214.00-1.26 COPPER - 14438.50-1.23
LME:  NICKEL - 15958.00-3.17 TIN - 54198.00+0.56
LME:  LEAD - 1898.00-1.15 ZINC - 3870.00-0.81
FOREX:  USD/JPY - 157.92-0.15 EUR/GBP - 1.125-0.63
FOREX:  EUR/USD - 1.125-0.63 GBP/USD - 1.3205-0.34
STOCKS RUS:  RTSI - 863.54+1.01
STOCKS US: DOW JONES - 50926.56+0.04 NASDAQ - 26871.60+0.04
STOCKS US: S&P 500 - 7666.45+0.19
STOCKS JAPAN:  NIKKEI - 68309.46-0.94 TOPIX - 4091.00-0.99
STOCKS CHINA:  HANG SENG - 23972.29-2.60 SSEC - 3842.19+0.00
STOCKS EUR:  FTSE100 - 10428.27-1.68 CAC40 - 7835.31-1.62
STOCKS EUR:  DAX - 24939.35-1.03
02/10/2026  CBA:  USD - 362.55-0.27 GBP - 478.82-0.94
02/10/2026  CBA:  EURO - 407.29-2.41
02/10/2026  CBA:  GOLD - 48393-323 SILVER - 710.1+1.69
«ՀՅՈՒՍԻՍ-ՀԱՐԱՎ». ԲԱՑՎԵԼ ԵՆ ՏԵԽՆԻԿԱԿԱՆ ԱՌԱՋԱՐԿՆԵՐԻ ՓԱԹԵԹՆԵՐԸ
24/11/2011 21:16
Կիսվել

«ՀՅՈՒՍԻՍ-ՀԱՐԱՎ». ԲԱՑՎԵԼ ԵՆ ՏԵԽՆԻԿԱԿԱՆ ԱՌԱՋԱՐԿՆԵՐԻ ՓԱԹԵԹՆԵՐԸ

Այսօր` նոյեմբերի 24-ին, ՀՀ տրանսպորտի եւ կապի նախարարությունում բացվել են «Հյուսիս-հարավ» ճանապարհային միջանցքի ներդրումային ծրագրի կառավարման խորհրդատուի ընտրության` տեխնիկական առաջարկների փաթեթները: Ինչպես տեղեկացնում են ՀՀ տրանսպորտի եւ կապի նախարարության Մամուլի ծառայությունից` մրցույթին մասնակցելու հայտեր են ներկայացրել 4 կազմակերպություններ` hամատեղ ձեռնարկություն` Safege (Բելգիա) և  Eptisa (Իսպանիա), կոնսորցիում` Roughton International Ltd. (Միացյալ Թագավորություն),  WYG International Ltd. (Միացյալ Թագավորություն) և “Ճաննախագիծ”  (Հայաստան), համատեղ ձեռնարկություն` Renardet Ingenieurs Conseils S.A. (Շվեցարիա), Bonifica Italia S.r.l.  (Իտալիա) եւ  Sambo Engineering Co., Ltd  (Կորեա), երկու ընկերություններ` SNC Lavalin (Կանադա) եւ  կոնսորցիում ` Destia Finnroad Ltd  (Ֆինլանդիա),  Swedish National Road Consluting AB (Շվեդիա), Sweco International AB (Շվեդիա), “Ճաննախագիծ”   (Հայաստան)  պաշտոնապես հայտնել են, որ չեն ներկայացնելու տեխնիկական և ֆինանսական առաջարկներ:

Նշենք, որ այսօր բացվել են միայն տեխնիկական առաջարկները եւ  դրանց գնահատման գործընթացն ավարտելուց, համապատասխան հավանությունները ստանալուց հետո, հրապարակայնորեն կբացվեն այն կազմակերպությունների ֆինանսական առաջարկները, որոնց տեխնիկական առաջարկների գնահատման արդյունքները կբավարարեն պահանջներին: 

Տեղեկացնենք, որ մրցույթի վերաբերյալ հայտարարությունը հրապարակվել է «Հայաստանի Հանրապետությունե օրաթերթում, Ասիական զարգացման բանկի /ԱԶԲ/ եւ ՀՀ տրանսպորտի եւ կապի նախարարության կայքերում `2011թ. մայիսի 26-ին: Մինչև նշված վերջնաժամկետը հետաքրքրության հայտեր են ներկայացրել 21 կազմակերպություններ, որոնցից իրենց որակավորմամբ լավագույն վերոնշյալ 6 կազմակերպությունները գնահատող հանձնաժողովի կողմից ընդգրկվել են կարճ ցուցակում, որը հաստատվել է ԱԶԲ-ի, այնուհետև Կառավարման խորհրդի կողմից: Այդ կազմակերպություններին ուղարկվել է տեխնիկական և ֆինանսական առաջարկներ ներկայացնելու հրավեր, եւ այդ առաջարկները ներկայացնելու վերջնաժամկետ է սահմանվել 2011թ.-ի նոյեմբերի 24, ժամը 17:00 Երևանի ժամանակով: 

 

02/10/2026
դրամ
Դոլար (USD)
362.55
-0.27
Եվրո (EUR)
407.29
-2.41
Ռուբլի (RUR)
4.3363
-0.012
Լարի (GEL)
139.25
-0.11
48393
-323
Արծաթ
710.1
+1.69