
ԱՆԳԵԼԱ ՄԵՐԿԵԼԸ ԴԵՄ Է ՄԻԱՍՆԱԿԱՆ ՊԱՐՏԱՏՈՍԵՐԻ ԹՈՂԱՐԿՄԱՆԸ
Ֆրանսիային նախագահ Ն.Սարկոզիի և Իտալիայի վարչապետ Մ.Մոնտիի հետ հերթական հանդիպման ժամանակ, երբ կրկին քննարկվել են Եվրագոտու պարտքային ճգնաժամի հաղթահարման ուղիները, Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը ևս մեկ անգամ դեմ է արտահայտվել Եվրագոտու միասնական պարտատոմսերի թողարկման գաղափարին: Նա հայտարարել է, որ չի փոխել իր դիրքորոշումը և նշել, որ նման քայլը շփոթություն կառաջացնի Եվրագոտու պարտատոմսերի շուկայում: