Արցախում սննդային հաճարի բավարար քանակությամբ պաշարներ կան
Արցախի Հանրապետության գյուղի և գյուղատնտեսության աջակցության հիմնադրամում առկա են սննդային հաճարի բավարար քանակությամբ պաշարներ: Այս մասին հաղորդագրություն է տարածել հիմնադրամը:
«Ի գիտություն Արցախի Հանրապետությունում սննդամթերքի առևտրով զբաղվող ձեռնարկությունների՝ ԱՀ ԳԳԱ հիմնադրամը տեղեկացնում է, որ հիմնադրամի պահեստներում առկա են սննդային հաճարի բավարար քանակությամբ պաշարներ, որը հիմնադրամը պատրաստ է տրամադրել սննդամթերքի առևտրով զբաղվող ձեռնարկություններին՝ լրացնելու ստեղծված իրավիճակով պայմանավորված վաճառքի ենթակա և բնակչության կողմից սպառվող հաճարի պակասը:
Տնտեսվարողները հաճարը կարող են ձեռք բերել կիլոգրամը 393 դրամով:Ցանկացողները կարող են դիմել ԱՀ ԳԳԱ հիմնադրամ՝ իրենց հետ ունենալով ձեռնարկության տնօրենի անձնագրի պատճենը և ձեռնարկության հիմնադիր փաստաթղթերը:
Լրացուցիչ տեղեկությունների համար կարող եք զանգահարել (097) 15 15 55 հեռախոսահամարով»,-նշվում է հաղորդագրությունում: