![ՃԱՊՈՆԻԱՅՈՒՄ ԳՈՐԾԱԶՐԿՈՒԹՅԱՆ ՄԱԿԱՐԴԱԿՆ ԱՃԵԼ Է](https://b24.am/pub/uploads/2011/11/job_search_841298554.jpg)
ՃԱՊՈՆԻԱՅՈՒՄ ԳՈՐԾԱԶՐԿՈՒԹՅԱՆ ՄԱԿԱՐԴԱԿՆ ԱՃԵԼ Է
2011 թվականի հոկտեմբեր ամսվա արդյունքներով Ճապոնիայում գործազրկության մակարդակը, նախորդ ամսվա արդյունքների հետ համեմատած, աճել է 0,4 տոկոսային կետով և կազմել 4,5%: Հաշվետու ժամանակահատվածի վերջին դրությամբ Ճապոնիայում հաշվառվել է 2,88 մլն գործազուրկ:
Նշենք, որ ընթացիկ տարվա սեպտեմբեր ամսվա արդյունքներով որպես գործազուրկ հաշվառվել էր Ճապոնիայի տնտեսապես ակտիվ բնակչության 4.1%-ը:
Փորձագետների գնահատմամբ` երկրում գործազրության մակարդակի աճը հիմնականում պայմանավորված է յենի բարձր փոխարժեքով և Եվրագոտու պարտքային ճգնաժամով: