
ԱՇԽԱՐՀԻ ԱՌԱՋԱՏԱՐ ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԲԱՆԿԵՐՆ ԻՋԵՑՐԵԼ ԵՆ ՏՈԿՈՍԱԴՐՈՒՅՔՆԵՐԸ
ԱՄՆ-ի Դաշնային պահուստային համակարգը, ԵԿԲ-ն, ինչպես նաև Մեծ Բրիտանիայի, Ճապոնիայի, Շվեյցարիայի և Կանադայի կենտրոնական բանկերը համաձայնության են եկել 0,5 տոկոսային կետով կրճատել դոլարային սվոփերի տոկոսադրույքները: Նման որոշումը հիմնականում պայմանավորված է պարտքային ճգնաժամի խորացման վտանգով:
Այսպիոսվ` խոշորագույն երկրների ֆինանսական կառույցները`ԿԲ-ները, համագործակցելով միմյանց հետ, առաջիկայում կապահովեն դոլարի իրացվելիության բարձր մակարդակ, որը զգալի կկրճատի պարտքային ճգնաժամի խորացման հավանականությունը: