ԱՄՆ-ՈՒՄ ԳՈՐԾԱԶՐԿՈՒԹՅԱՆ ՆՊԱՍՏ Է ՍՏԱՆՈՒՄ 3,7 ՄԼՆ ՄԱՐԴ
ԱՄՆ-ի Աշխատանքի նախարարության պաշտոնական հայտարարության համաձայն՝ վերջին մեկ շաբաթվա արդյունքներով երկրում գործազրկության նպաստ ստանալու նպատակով ներկայացված դիմումների ընդհանուր թվաքանակը, նախորդ շաբաթվա արդյունքների հետ համեմատած, աճել է 6 հազարով և կազմել 402 հազար դիմում: Միևնույն ժամանակ, գործազրկության նպաստ ստացողների թվաքանակն աճել է 35 հազարով և կազմել 3,740 մլն մարդ:
Հիշեցնենք, որ 2011 թվականի հոկտեմբեր ամսվա արդյունքներով ԱՄՆ-ում գործազրկության մակարդակը կազմել էր 9%:
Հատկանշական է, որ երկրում զբաղվածության խթանման նպատակով ԱՄՆ իշխանությունները մտադիր են մշակել նոր փաթեթ, որն ուղղված կլինի երկրում ներքին սպառման աշխուժացմանը և այդ կերպ կնպաստի նաև նոր աշխատատեղերի ստեղծանը: