Տնտեսական

USD BUY - 360.00+0.00 USD SELL - 362.00+0.00
EUR BUY - 402.00+1.00 EUR SELL - 409.00+1.00
OIL:  BRENT - 110.68+0.05 WTI - 98.53-0.92
COMEX:  GOLD - 4130.50+0.20 SILVER - 56.25-2.53
COMEX:  PLATINUM - 1596.80-2.87
LME:  ALUMINIUM - 3001.50-1.23 COPPER - 14407.50-1.17
LME:  NICKEL - 15363.00-1.44 TIN - 50384.00-2.67
LME:  LEAD - 1889.00-0.68 ZINC - 3692.00-1.06
FOREX:  USD/JPY - 157.63-0.35 EUR/GBP - 1.1248+0.21
FOREX:  EUR/USD - 1.1248+0.21 GBP/USD - 1.3403+0.23
STOCKS RUS:  RTSI - 937.15-0.42
STOCKS US: DOW JONES - 52856.09+0.69 NASDAQ - 26702.86+1.05
STOCKS US: S&P 500 - 7757.17+0.58
STOCKS JAPAN:  NIKKEI - 62907.84-2.65 TOPIX - 3997.50-1.14
STOCKS CHINA:  HANG SENG - 22934.68-3.03 SSEC - 3658.03-1.48
STOCKS EUR:  FTSE100 - 10752.88+0.19 CAC40 - 7921.68+1.06
STOCKS EUR:  DAX - 25645.04+1.35
22/10/2026  CBA:  USD - 361.33-0.07 GBP - 483.35-0.6
22/10/2026  CBA:  EURO - 405.23-0.69
22/10/2026  CBA:  GOLD - 47948+24 SILVER - 668.5+5.04
ՆԵՐԿԱՅԱՑՎԵԼ Է ՀՀ ԱՐԴՅՈՒՆԱԲԵՐԱԿԱՆ ԶԱՐԳԱՑՄԱՆ ՌԱԶՄԱՎԱՐՈՒԹՅՈՒՆԸ
04/12/2011 16:49
Կիսվել

ՆԵՐԿԱՅԱՑՎԵԼ Է ՀՀ ԱՐԴՅՈՒՆԱԲԵՐԱԿԱՆ ԶԱՐԳԱՑՄԱՆ ՌԱԶՄԱՎԱՐՈՒԹՅՈՒՆԸ

Այսօր` դեկտեմբերի 4-ին, Երեւանի Թումո ստեղծարար կենտրոնում մեկնարկել է Հայաստանի Հանրապետական Կուսակցության տնտեսական սեմինարը, որի շրջանակներում ներկայացվել է Հայաստանի արդյունաբերական զարգացման ռազմավարությունը: Սեմինարին մասնակցել են Կառավարության և Ազգային Ժողովի, ինչպես նաև գործարար հատվածի ներկայացուցիչներ: 

Ողջունելով սեմինարի մասնակիցներին` Տիգրան Սարգսյանը նշել է. «Մեր տնտեսական սեմինարն ունի երկու նպատակ: Առաջինն այն է, որ Հայաստանի Հանրապետական կուսակցությունը հանրությանն է ներկայացնում մեր երկրի համար կարևորագույն մի փաստաթուղթ և այս հարթակում մենք միասին կարողանալու ենք կազմակերպել քննարկումներ, ձևավորել մթնոլորտ և միջավայր, որի արդյունքում ներկայացված փաստաթուղթը կլրամշակվի` ներկայացված առաջարկությունների հիման վրա: Երկրորդ նպատակը նոր մշակույթի ձևավորումն է միջկուսակցական հարաբերություններում և հանրության լայն շրջանակների հնարավորություն տալն է` մասնակցելու նման կարևորագույն փաստաթղթերի քննարկման գործին»:

Նշենք, որ Հայաստանի` արտահանմանն ուղղված արդյունաբերական ռազմավարության մեջ ներառված են արդյունաբերության 11 ճյուղեր` կոնյակագործություն, ադամանդագործություն, ոսկերչություն, ժամագործություն, տեքստիլ արդյունաբերություն, դեղագործություն եւ բիոտեխնոլոգիաներ, պահածոների արտադրություն, գինեգործություն, շշալցված հանքային ջրերի, հյութերի արտադրություն եւ ճշգրիտ ճարտարագիտություն: Ռազմավարությամբ բացահայտվել է երկրի արդյունաբերական ներուժը` ըստ ճյուղերի, գնահատվել, թե ինչպիսի հումքային, ինտելեկտուալ և ենթակառուցվածքային ռեսուրսներ կան հանրապետությունում: 

Երեք ճյուղերի` կոնյակագործության, դեղագործության և ճշգրիտ սարքաշինության ոլորտներում զարգացման ծրագրերն արդեն իսկ մշակվել են մասնավոր հատվածի հետ միասին: Այս ոլորտներում առկա ռազմավարական ծրագրերը ենթադրում են արտահանման ծավալների կտրուկ ավելացում: Մյուս ճյուղերում առաջիկայում ևս կքննարկվեն զարգացման և արտահանման հստակ ծրագրեր:

Ակնկալվում է, որ ռազմավարությունը երկարաժամկետ հեռանկարում կբերի տնտեսության և արտահանման կառուցվածքի դիվերսիֆիկացիայի, իսկ արդյունաբերական քաղաքականության հիմնական թիրախն արտահանման ներուժ ունեցող վերամշակող արդյունաբերության ոլորտն է:

Արտահանմանն ուղղված արդյունաբերական քաղաքականությունը մշակվել է Համաշխարհային բանկի և միջազգային կազմակերպությունների օժանդակությամբ: «Քաղաքականության հիմնական սկզբունքը նոր պլատֆորմի ներդրումն է` պետություն-մասնավոր հատված համագործակցությունը: Դա նշանակում է, որ մենք մասնավոր հատվածի հետ միասին պետք է բացահայտենք մեր արդյունաբերական քաղաքականության խնդիրները, հարաբերական առավելություններն ու ծրագրերը», – ասել է վարչապետը: 

22/10/2026
դրամ
Դոլար (USD)
361.33
-0.07
Եվրո (EUR)
405.23
-0.69
Ռուբլի (RUR)
4.4536
+0.0415
Լարի (GEL)
139.14
-0.05
47948
+24
Արծաթ
668.5
+5.04