06/12/2011 13:24
ՄԱՐԻՈ ՄՈՆՏԻ. «ԻՏԱԼԻԱՆ ԿԱՐՈՂ Է ՀԵՏԵՎԵԼ ՀՈՒՆԱՍՏԱՆԻ ՕՐԻՆԱԿԻՆ»
Իտալիայի վարչապետ Մարիո Մոնտին հայտարարել է, որ այս երկրին ավելի քան անհրաժեշտ են այն հակաճգնաժամային միջոցառումներն ու տնտեսական բարեփոխումները, որոնք մշակել է Հունաստանի կառավարությունը: Դրանց չիրագործման պարագայում, ըստ Իտալիայի վարչապետի, իր երկիրը «կհետևի» Հունաստանի օրինակին:
Նշենք, որ «իտալական» փրկության ծրագիրն արդեն ներկայացվել է երկրի խորհրդարանի քննարկմանը: Այս ծրագիրն իր մեջ ներառում է հարկերի խուսափելու դեմ պայքարի միջոցառումներ, պետական ծախսերի կրճատման մեխանիզմներ, ինչպես նաև երկրում տնտեսական աճի խթանմանն ու մրցակցության ուժեղացմանն ուղղված քայլեր: Հատկանշական է, որ պետական ծախսերի կրճատման քաղաքականության շրջանակներում նախատեսվում է, մասնավորապես, պետական ապարատի պահպանման ծախսերի կրճատում: Այս համատեքստում Իտալիայի վարչապետ Մարիո Մոնտին արդեն իսկ հայտարարել է աշխատավարձից հրաժարվելու իր որոշման մասին:
02/05/2024
դրամ
Դոլար (USD)
387.63
-0.37
Եվրո (EUR)
414.92
-1.29
Ռուբլի (RUR)
4.22
+0.06
Լարի (GEL)
144.80
+0.12
Արծաթ
330.01
-11.54
20:24 02/05/24