Տնտեսական

USD BUY - 375.00+0.00 USD SELL - 378.00-0.50
EUR BUY - 431.50-1.50 EUR SELL - 436.50-1.00
OIL:  BRENT - 109.24+2.35 WTI - 111.54+6.53
COMEX:  GOLD - 4651.50-0.78 SILVER - 72.74-0.55
COMEX:  PLATINUM - 1983.20+2.94
LME:  ALUMINIUM - 3469.50+5.26 COPPER - 12359.50+1.35
LME:  NICKEL - 17086.00-0.58 TIN - 46277.00+1.07
LME:  LEAD - 1933.00+1.92 ZINC - 3264.50+4.80
FOREX:  USD/JPY - 159.64+0.19 EUR/GBP - 1.1535-0.10
FOREX:  EUR/USD - 1.1535-0.10 GBP/USD - 1.3224-0.14
STOCKS RUS:  RTSI - 1084.37+0.74
STOCKS US: DOW JONES - 46504.67-0.13 NASDAQ - 21879.18+0.18
STOCKS US: S&P 500 - 6582.69+0.11
STOCKS JAPAN:  NIKKEI - 53123.49+1.26 TOPIX - 3645.19+0.93
STOCKS CHINA:  HANG SENG - 25116.53+0.00 SSEC - 3880.10-1.00
STOCKS EUR:  FTSE100 - 10436.29+0.69 CAC40 - 7962.39-0.24
STOCKS EUR:  DAX - 23168.08-0.56
03/04/2026  CBA:  USD - 376.98+0.02 GBP - 498.86+1.76
03/04/2026  CBA:  EURO - 435.22+1.26
03/04/2026  CBA:  GOLD - 56230-1205 SILVER - 860.41-46.98
ԱՄԱՆՈՐԻՆ ԸՆԴԱՌԱՋ. ԲԱՑՕԹՅԱ ԱՌԵՎՏՐԻ ՆԿԱՏՄԱՄԲ ՎԵՐԱՀՍԿՈՂՈՒԹՅՈՒՆԸ ԿՈՒԺԵՂԱՆԱ
06/12/2011 15:16
Կիսվել

ԱՄԱՆՈՐԻՆ ԸՆԴԱՌԱՋ. ԲԱՑՕԹՅԱ ԱՌԵՎՏՐԻ ՆԿԱՏՄԱՄԲ ՎԵՐԱՀՍԿՈՂՈՒԹՅՈՒՆԸ ԿՈՒԺԵՂԱՆԱ

«Ամանորին ընդառաջ, առևտրի ակտիվացմանը զուգահեռ, պետք է սահմանված կարգով ապահովել և կանոնակարգել բացօթյա առևտրի կազմակերպումը, ինչպես նաև հետևողական լինել չնախատեսված տարածքներում ապօրինի բացօթյա առևտուրը կանխելու ուղղությամբ»,- աշխատանքային  հերթական խորհրդակցության ժամանակ նշել է Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը` հանձնարարելով վարչական շրջանների ղեկավարներին  առևտրի և սպասարկումների վարչության հետ համատեղ քննարկել և նախատեսել այն տարածքները, որտեղ կթույլատրվի իրականացնել եղևնիների և սոճիների բացօթյա վաճառք:

Ինչպես տեղեկացնում են Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից` խորհրդակցության ժամանակ Առևտրի և սպասարկումների վարչության պատասխանատուի կողմից զեկուցվել է, որ պարբերաբար ստուգայցեր են կատարվում բացօթյա առևտրի կանոնակարգման ուղղությամբ և խախտումների դեպքում կազմվում են համապատասխան վարչական արձանագրություններ:

Մայրաքաղաքում ամանորյա տոնակատարությունների միջոցառումների հետ կապված` քաղաքապետը հանձնարարել է համապատասխան ստորաբաժանումներին նախատեսված ժամկետում ավարտել մայրաքաղաքի արտաքին, տոնական ձևավորման աշխատանքները, ինչպես նաև միջոցներ ձեռնարկել տոնական միջոցառումների ցանկի ու անցկացման վայրերի վերաբերյալ հանրությանն իրազեկելու համար:

03/04/2026
դրամ
Դոլար (USD)
376.98
+0.02
Եվրո (EUR)
435.22
+1.26
Ռուբլի (RUR)
4.6982
+0.0178
Լարի (GEL)
139.91
-0.02
56230
-1205
Արծաթ
860.41
-46.98