Տնտեսական

USD BUY - 360.00+0.00 USD SELL - 361.50+0.50
EUR BUY - 401.00+1.00 EUR SELL - 403.50+0.00
OIL:  BRENT - 92.42+0.79 WTI - 86.60+0.80
COMEX:  GOLD - 4020.70-2.05 SILVER - 51.10-2.78
COMEX:  PLATINUM - 1564.40-0.84
LME:  ALUMINIUM - 3066.50+0.13 COPPER - 13896.50+0.93
LME:  NICKEL - 16225.00-0.78 TIN - 46439.00-0.06
LME:  LEAD - 1886.00+0.03 ZINC - 3731.00+0.54
FOREX:  USD/JPY - 158.84+0.56 EUR/GBP - 1.1163-0.52
FOREX:  EUR/USD - 1.1163-0.52 GBP/USD - 1.3345-0.74
STOCKS RUS:  RTSI - 935.93-0.37
STOCKS US: DOW JONES - 52231.89-0.30 NASDAQ - 25065.87-0.74
STOCKS US: S&P 500 - 7520.93-0.38
STOCKS JAPAN:  NIKKEI - 61248.59+1.31 TOPIX - 3929.39+0.92
STOCKS CHINA:  HANG SENG - 24315.92-0.98 SSEC - 3680.64+0.46
STOCKS EUR:  FTSE100 - 10751.59-0.29 CAC40 - 8278.59+0.55
STOCKS EUR:  DAX - 26347.45+0.31
11/11/2026  CBA:  USD - 360.48+0.05 GBP - 480.09-3.97
11/11/2026  CBA:  EURO - 401.5-3.05
11/11/2026  CBA:  GOLD - 46949-759 SILVER - 605.97-3.85
ՔՆՆԱՐԿՎԵԼ ԵՆ ԻՏԱԼԱԿԱՆ ՔԱՂԱՔՆԵՐԻ ՀԵՏ ՀԱՄԱԳՈՐԾԱԿՑՈՒԹՅԱՆՆ ԱՌՆՉՎՈՂ ՀԱՐՑԵՐ
09/12/2011 10:24
Կիսվել

ՔՆՆԱՐԿՎԵԼ ԵՆ ԻՏԱԼԱԿԱՆ ՔԱՂԱՔՆԵՐԻ ՀԵՏ ՀԱՄԱԳՈՐԾԱԿՑՈՒԹՅԱՆՆ ԱՌՆՉՎՈՂ ՀԱՐՑԵՐ

Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը հանդիպել է Հայաստանում Իտալիայի արտակարգ և լիազոր դեսպան Բրունո Սկապինիի հետ։ Այս մասին տեղեկացնում է Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունը:

Հանդիպման շրջանակներում, ողջունելով դեսպանին, Տարոն Մարգարյանն ընդգծել է հայ-իտալական հարաբերությունների ներկա բարձր մակարդակը։ Խոսելով Երևանի և իտալական քաղաքների միջև ձևավորված բարեկամական հարաբերությունների մասին` Տարոն Մարգարյանը կարևորել է այդ հարաբերությունների ընդլայնման և առավել գործնական հիմքերի վրա դնելու, իտալական այլ քաղաքների հետ նույնպես գործընկերային հարաբերությունների ձևավորման հեռանկարները։ Այս համատեքստում քաղաքապետն առանձնացրել է առաջիկայում Հայաստանի Հանրապետության նախագահի Իտալիա կատարելիք այցի շրջանակում Վենետիկի քաղաքապետի հետ երկու քաղաքների համագործակցության և Երևանն ու Վենետիկը քույր քաղաքներ հռչակելու վերաբերյալ արձանագրության ստորագրումը. «Քաղաքապետարանը ակնկալում է նաև Ձեր և Իտալիայում Հայաստանի  Հանրապետության դեսպանի աջակցությունը  գործընկերային կապերի հաստատման, քաղաքային տնտեսության  կառավարման ոլորտներում փորձի փոխանակման, մասնագետների վերապատրաստման, տարբեր ծրագրերում ընդգրկելու և համագործակցության այլ հարցերում»,- նշել է Տարոն Մարգարյանը։

«Մենք բավական շատ նմանություններ ու ընդհանրություն ունենք, ուստի պետք է կարողանանք այդ ամենն օգտագործել գործնական հարաբերություններն առավել զարգացնելու և ընդլայնելու ուղղությամբ»,- նշել է դեսպան Սկապինին՝  իր հերթին առանձնացնելով Երևանի և իտալական քաղաքների հաջողված համագործակցության մի քանի  ոլորտներ։ Կարևորելով Վենետիկի հետ հարաբերությունների զարգաման հեռանկարը` դեսպանը նշել է, որ իտալական տնտեսության մեջ կարևոր դեր ունեցող Վենետոյի նահանգը նույնպես, որպես գործընկերոջ,  հետաքրքրված է Հայաստանով, և այս ասպարեզում նույնպես գործակցության զարգացման հեռանկարները քիչ չեն։

Հանդիպման ավարտին քաղաքապետ Տարոն Մարգարյանը մեկ անգամ ևս շեշտել է, որ քաղաքապետարանը շարունակելու է իրականացնել իտալական կողմի հետ պայմանավորվածություններն ու ծրագրերը և  պատրաստ է էլ ավելի զարգացնելու ու ընդլայնելու համագործակցության ուղղությունները։

11/11/2026
դրամ
Դոլար (USD)
360.48
+0.05
Եվրո (EUR)
401.5
-3.05
Ռուբլի (RUR)
4.3569
-0.001
Լարի (GEL)
138.97
+0.05
46949
-759
Արծաթ
605.97
-3.85