ԵՎՐՈՊԱԿԱՆ ԲԱՆԿԵՐԸ ՀԱՅՏՆՎԵԼ ԵՆ ԾԱՆՐ ԻՐԱՎԻՃԱԿՈՒՄ
Եվրոպական բանկերի գործունեության վրա բացասական ազդեցություն են թողնում ֆինանսական վերահսկող մարմինների ճնշումները: Վերջիններս բանկերից պահանջում են ավելացնել կապիտալը, որի համար բանկերը ստիպված վաճառում են արտասահմանյան ակտիվներն ու շահութաբեր ստորաբաժանումների մի մասը: Այսպես, իսպանական
Banco Santander-ը, բելգիական KBC Groep-ը, գերմանական Deutsche Bank-ը և մի շարք այլ խոշոր բանկեր աստիճանաբար դուրս են գալիս այլ շուկաներում մեկնարկած ծրագրերից: Մասնավորապես, Banco Santander-ը 1.16 մլրդ եվրոյով արդեն վաճառել է իր կոլումբիական ստորաբաժանումը:
Փորձագետների պնդմամբ` բանկերի ակտիվների վաճառքի արդյունքում ռիսկի տակ է դրվում ֆինանսական ինստիտուտների ֆինանսական կայունությունը` երկարաժամկետ հեռանկարում: