ԵՄ-Ը «ԽՈՉԸՆԴՈՏՈՒՄ Է» GOOGLE-Ի ԵՎ MOTOROLA MOBILITY-Ի ՄԻԱՁՈՒԼՄԱՆԸ
Google-ի և Motorola Mobility-ի միաձուլման հետաձգման հիմնական պատճառը փորձաքննությունների դադարեցումն է: Եվրահանձնաժողովը դադարեցրել է փորձաքննությունները` պահանջելով գործարքի վերաբերյալ առավել շատ տեղեկատվության տրամադրում:
Գործարքը Google-ին հնարավարություն կտա պաշտպանել Android օպերացիոն համակարգի արտոնագրերի օգտագործման հեղինակային իրավունքները:
Հիշեցնենք, որ ընթացիկ տարվա օգոստոս ամսին Google ընկերությունը Motorola Mobility-ի բաժնետոսմերի փաթեթի համար առաջարկել էր 12,5 մլրդ ԱՄՆ դոլար: