ՌՈՒՍԱՍՏԱՆԸ ԴԱՐՁԵԼ Է ԵՎՐՈՊԱՅԻ ԵՐԿՐՈՐԴ ԽՈՇՈՐ ԱՎՏՈՇՈՒԿԱՆ
Ընթացիկ տարվա առաջին 11 ամիսների արդյունքներով ավտոմեքենաների վաճառքի ծավալների ցուցանիշով Ռուսաստանը Եվրոպայում զբաղեցրել է երկրորդ հորիզոնականը: Վարկանիշային աղյուսակում առաջին հորիզոնականը զբաղեցնում է Գերմանիան, իսկ, այնուհետև, Ռուսաստանին հաջորդում են Ֆրանսիան, Մեծ Բրիտանիան և Իտալիան:
Հաշվետու ժամանակահատվածում Գերմանիայում ավտոմեքենաների վաճառքի ծավալներն աճել են 3%-ով և կազմել 269,3 հազար ավտոմեքենա, ՌԴ-ում ցուցանիշն աճել է 26%-ով և կազմել 222,2 հազար ավտոմեքենա, իսկ Ֆրանսիայում` համապատասխանաբար` 7,6%-ով և 179,2 հազար ավտոմեքենա: