ԵՄ-ն ցանկանում է ռուսական գազը փոխարինել վերականգնվող աղբյուրներից ստացվող էներգիայով
Եվրամիությունը ի վիճակի է իր ստացած ռուսական գազի մնացած ծավալները փոխարինել վերականգնվող աղբյուրներից ստացվող էներգիայով:Ինչպես հայտնում է «ՌԻԱ Նովոստի»-ն, այս մասին Դավոսի Համաշխարհային տնտեսական ֆորումի ժամանակ ասել է էներգետիկայի հարցերով եվրահանձնակատար Կադրի Սիմսոնը:
«Մենք դեռ որոշակի գազ ենք ստանում Ռուսաստանից, բայց մենք կարող ենք այն փոխարինել վերականգնվող էներգիայով»,- ասել է նա։
Եվրահանձնաժողովի ղեկավար Ուրսուլա ֆոն դեր Լյայենն ավելի վաղ նշել էր, որ Ռուսաստանը անցյալ տարվա ութ ամսում կրճատել է Եվրամիություն գազի մատակարարումների 80%-ը։ Տարածաշրջանի երկրները, նրա խոսքով, կարողացել էն փոխարինել ռուսական երկնագույն վառելիքի ծավալները՝ առանց հոսանքազրկման դիմելու։