
ՉԵԽԱԿԱՆ SKODA-Ն ԳՐԱՆՑԵԼ Է ՎԱՃԱՌՔԻ ԾԱՎԱԼՆԵՐԻ ԶԳԱԼԻ ԱՃ
Ավտոարտադրության ոլորտում մասնագիտացված չեխական Skoda ընկերությունն ամփոփել է 2011 թվականի առաջին 11 ամիսների իր գործունեության արդյունքները: Ընկերության հրապարակած ֆինանսական հաշվետվության համաձայն` հաշվետու ժամանակահատվածում ընկերության վաճառքի ծավալները, նախորդ տարվա նույն ժամանակահատվածի հետ համեմատած, աճել են 16,3%-ով: Հաշվետու ամիսներին չեխական ավտոարտադրողն իրացրել է 800 հազար ավտոմեքենա:
Նշենք նաև, որ միայն նոյեմբեր ամսվա արդյունքներով ընկերության վաճառքի ծավալներն ամսական կտրվածքով աճել են 16,8%-ով և կազմել 75 հազար ավտոմեքենա: Նոյեմբեր ամսվա արդյունքներով վաճառքի ծավալները զգալի աճել են Ավստրիայում` 75,5%, Ֆինլանդիայում` 30,8%, Ֆրանսիայում` 21,3%, Շվեյցարիայում`16,3%, Մեծ Բրիտանիայում` 12,2%: