ՍԱՈՒԴՅԱՆ ԱՐԱԲԻԱՅԻ ԱՐՔԱՅԱԶՆԸ ԽՈՇՈՐ ՆԵՐԴՐՈՒՄ Է ԿԱՏԱՐԵԼ TWITTER-ՈՒՄ
Սաուդյան Արաբիայի արքայազնը` Ար Ալ Վալիդ բեն Թալալը, ով համարվում է Մերձավոր Արևելքի ամենահարուստ մարդկանցից մեկը, ձեռք է բերել ամերիկյան Twitter միկրոբլոգային ընկերության բաժնետոմսերի փաթեթ: Գործարքի ընդհանուր արժեքը գնահատվում է 300 մլն ԱՄՆ դոլար: Գործարքն իրականացվել է Kingdom Holding Co. ընկերության միջնորդությամբ:
Նշենք, որ ամերիկյան Forbes ամսագրի միլիարդատերերի ցուցակում Ար Ալ Վալիդ բեն Թալալը զբաղեցնում է 26-րդ տեղը: Նրա կարողությունը գնահատվում է 20 մլրդ ԱՄՆ դոլար: